18/01/2022 15:06
ՄԻԵԴ-ը ճանաչել է 2008-ի ընտրություններից հետո Փաշինյանի իրավունքների խախտումը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) այսօր Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռել է, որ խախտվել է Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, հավաքների ազատության իրավունքը և նրա իրավունքները հարգելու պետության պարտականությունը։ Հայաստանի գործող վարչապետը դրամական փոխհատուցման պահանջ չի ներկայացրել պետությանը, գրում է «Ազատությունը»։
Գործը վերաբերում է այն ժամանակ ընդդիմադիր գործիչ Փաշինյանի ազատազրկմանը, որը տեղի է ունեցել 2008 թվականի ընտրություններից հետո, երբ Փաշինյանը աջակցում էր նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանին։
Նա անազատության մեջ է պահվել 2009-ի հոկտեմբերից մինչև 2010 թվականի հունվարը։ Վճռում նշված է, որ խախտվել է նաև Փաշինյանի խոսքի, հավաքների ազատության իրավունքը։