18/01/2022 20:00
Կալանք է դրվել Մանվել Գրիգորյանի գույքի վրա. կինը և զավակները հրավիրվել են դատախազություն
Ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատարանը կալանք է դրել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի, նրա կնոջ և զավակների գույքի վրա՝ բավարարելով դատախազության միջնորդությունը, հայտնում է 1lurer.am-ը։
Կալանքը կիրառվել է որպես ապօրինի գույքի բռնագանձման հայցի ապահովման միջոց: Մանվել Գրիգորյանին փոխկապակցված անձինք՝ կինը, որդիներն ու դուստրերը, հրավիրվել են դատախազություն՝ վարույթի նյութերին ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու համար:
Ըստ դատախազության՝ ժառանգության իրավունքով նրանց պատկանող գույքը ենթակա է բռնագանձման:
Գլխավոր դատախազությունից պարզաբանել են, որ մահվան հանգամանքը օրենսդրությամբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը չի բացառում: