Վերջին աղետից մինչև հաջորդը Հայաստանն ապրում է ինքնահոսով. Վահե Հովհաննիսյան

18/01/2022 14:41

Վերջին աղետից մինչև հաջորդը Հայաստանն ապրում է ինքնահոսով. Վահե Հովհաննիսյան


«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է.

«Վերջին աղետից մինչև հաջորդը Հայաստանն ապրում է ինքնահոսով։ Կա Նիկոլ՝ ինքն իր համար, իր անձնական հեռանկարի խնդիրներով զբաղված, կա պատահական մարդկանցից կազմված, ինքն իր համար կառավարություն, որը մեծ հաշվով ոչ մի բան չի անում, կա ինքն իր համար ՔՊ մեծամասնություն՝ կազմված տարբեր տեսակներից՝ քացի տվող, ավելի սոլիդ, շփոթված, կասկածը մեջը, հստակ շահ հետապնդող և այլն։ Բայց, մեծ հաշվով, դա բովանդակային մեծամասնություն չէ։

Կա ընդդիմություն՝ ինքն իր համար, ֆորմալ առումով՝ երկու դաշինքից, բայց իրականում բազմաթիվ «ենթաշտամերով», յուրաքանչյուրն իր հաշվարկով, շահով, հարաբերություններով։

Կա ինքն իր համար բանագնաց, որը պետք է բանակցի Թուրքիայի հետ՝ Հայաստանի ու ողջ հայ ժողովրդի պատմության անունից, ու հանդես է գալիս հայաթի ջահելի վարքագծով։ Ու սա ոչ թե մտահոգություն, այլ ավելի պարզ՝ անգամ վախ չի առաջացնում հայ հասարակության մեջ։

Կա օրենքի նախագիծ՝ առձեռն շրջանառության մասին, որը վերաբերելու է բոլորին, բայց այն ինքն իր համար է քննարկվում։ Եվ երբ մեծահարուստ պատգամավորը պաշտպանում է այն, հասարակության լայն շերտերի կողմից չկա ոչ մի հակազդում, որ Հայաստանում մեծ մասն ապրում է Մոսկվայից Վլադիվոստոկ բորդյուր սարքելու կամ շինարարությունից առձեռն եկող կամ Գլենդելից ուղարկվող կանխիկ փողերով։ Ոչ ոք չի ասում նաև, որ գովերգվող վարկային պորտֆելում ահռելի տեղ են զբաղեցնում սպառողական վարկերը, որոնք լուրջ ռիսկ են թե´ բանկերի, թե´ ողջ տնտեսության համար։

Կա ինքն իր համար ՏԻՄ ընտրություն, որին ԱԺ տիտղոսային ընդդիմությունը չի մասնակցում։ Փոխարենը մասնակցում են տեղական էլիտաները։ Սա մի առանձին աբսուրդ է, բայց ավելի մեծ աբսուրդ է, որ նրանք հաղթում են իշխող ուժին։ Եվ անմիջապես ինքն իր համար գործող իրավապահ համակարգը սկսում է նրանց վրա քրեական գործել հարուցել ու բանտարկել։ Ինքն իր համար ապրող Նիկոլն էլ իր պարտված թիմակիցներին նշանակում է համայնքապետեր։

Ու այս պայմաններում, ինքն իր համար գյուղապետը, որը երկու օր առաջ ընդդիմադիր էր, մեկ էլ դառնում է ՔՊ-ական։

Կան նաև ինքն իր համար Աննա Դանիբեկյան, որն ունի պոդիում դուրս գալու ֆիքսված օրեր՝ ամեն երեքշաբթի։ Այդ դատը ոչ մեկին պետք չէ, ոչ մեկին հետաքրքիր չէ, ակնհայտորեն՝ նույնիսկ Նիկոլին ու Սիլվային, բայց շարունակվում է։

Մենք սրընթաց կորցնում ենք ամբողջական պետության և ամբողջական հասարակության հատկանիշները։ Եթե Թուրքիայի հետ բանակցողի վարքագիծը էլեմենտար վախ ու, հետևաբար, ընդվզում չի առաջացնում հասարակության շերտերում, կարելի է մտածել, որ Ալիևի առաջ քաշած նոր պայմանները, ժամկետները և սպառնալիքները նույնպես որևէ անհանգստություն չեն առաջացնում։ Ու երբ մի օր գա նոր աղետը, Նիկոլն իր սիրած ժանրում հանգիստ կասի՝ «բայց Ալիևը պարզ ասում էր, մարդը հրապարակային ասում էր, բա էն ժամանակ ռեակցիա տայիք, հիմա ի՞նչ եք վրես նայում»։

Նկարագրվածի մեջ ոչ մի հեգնանք չկա. սա պետականության ծանր ճգնաժամ է, որը պահանջում է ոչ ստանդարտ քայլեր։ Սա առաջին հերթին պահանջում է կոնսոլիդացիոն հռետորաբանությամբ լիդերներ, կոնսոլիդացիոն բովանդակությամբ քաղաքական-հանրային պրոցես։ Հակառակ դեպքում մենք՝ լայն հանրությունը, մեր պահվածքով ամեն օր ապացուցում ենք, որ այլևս ունակ չենք ընդվզել, որ քանդված են հասարակական ընդվզման բոլոր մեխանիզմները։ Սոցցանցային հատուկենտ հիստերիկ դրսևորումները միայն նպաստում են դրան, քանի որ ստեղծում են ընդվզման կեղծ տպավորություն, որը երբևէ չի ունենում որևէ հետևանք։ Ընդվզումը տանը թաշկինակի մեջ լացելը չէ։ Ընդվզումը խիստ մոտիվացված ռեակցիա է, բողոքը բոլորովին այլ դրսևորում պետք է ունենա, որպեսզի ազդի պրոցեսների վրա։ Եվ այն պահանջում է նաև որոշակի ռիսկ, գոնե՝ կոմֆորտի։ Որևէ հերթական ստատուս, ելույթ, հայտարարություն կամ զեկույց չեն կարող փոխել իրերի ընթացքը, եթե չեն ուղեկցվում կոնկրետ գործողություններով։ Ընդվզող մարդը, սոցցանցում լացակումած կամ ապոկալիպտիկ ստատուս գրելուց հետո անմիջապես չի անցնում կյանքի բնականոն ռեժիմին, մանավանդ, որ կյանքը ո´չ այդ պահին, ոչ՝ մոտ հեռանկարում բնականոն լինելու որևէ շանս չունի։

Ընդվզումը չի կարող ենթադրել՝ անձնական կոմֆորտի հարցերը լուծել, հեռու մնալ ամեն ինչից, մշտապես լինել դիտորդ ու մեղադրել ուրիշներին, թե ինչու մի բան չեն անում՝ «սրանցից պրծնելու համար»։

Հիմա վտանգը պետության կորուստն է, մեր ընտանիքների անվտանգությունը, մեր հայրենիքի չլինելը. պետք է սա գիտակցել ու որոշում կայացնել՝ անհատական և կոլեկտիվ մակարդակներով։ Հենց սա գիտակցենք, պրոցեսի բովանդակությունը կփոխվի, և ընդդիմադիր պրոցեսից կվերածվի հասարակական զանգվածային պրոցեսի»։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:26 Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու համար մեղադրանք է առաջադրվել «Գորիս» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալին Այսօր, 16:17 Առ ոչինչ ճանաչել նշաձողն իջեցնելու աղետալի որոշումը. այո, այն աղետալի է. Արցախի ԱԺ նախագահ (Տեսանյութ) Այսօր, 16:03 Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը Այսօր, 16:01 Արմավիրում հայրը, ինքնասպանություն գործելու նպատակով թունաքիմիկատ խմած 30-ամյա որդուն հիվանդանոց տեղափոխելիս, բախվել է ծառին Այսօր, 15:47 Իտալացի պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Այսօր, 15:36 ՔՊ-ական պատգամավորները իտալացի գործընկերներին ներկայացրել են ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը Այսօր, 15:29 Դանակահարություն՝ Արշալույս գյուղում. տուժողը թաքցրել էր դեպքի իրական հանգամանքները Այսօր, 15:18 23-ամյա երիտասարդի նկատմամբ կատարված սպանության փորձի գործով հետախուզվողը հայտնաբերվել է Այսօր, 15:06 Գործարկվելու է Անտառուտ բնակավայրի շչակը Այսօր, 14:56 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 64 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված Այսօր, 14:44 Ընդդիմության ցույցերին մասնակցելու պատճառով «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատակցին ազատել են աշխատանքից Այսօր, 14:36 Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելին ներկայացրել է տարածաշրջանային խաղաղության վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը Այսօր, 14:31 Կհստակեցվի զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջությանն աջակցելու նպատակով միջոցառման շահառուների շրջանակը Այսօր, 14:17 Կառավարությունը ևս 11 ամիս կշարունակի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին սոցիալական աջակցություն տրամադրել Այսօր, 14:04 Ընդունելության քննությունների անցկացման համար ձևավորվել է 41 քննական կենտրոն Այսօր, 13:53 Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի մասնակիցներին Այսօր, 13:45 Պետական աջակցությամբ մի շարք հուշարձաններ կվերականգնվեն․ աշխատանքները մեկնարկել են Այսօր, 13:25 Գեղամ Փաշիկյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնում Այսօր, 13:08 Արցախում ապրող մեր հայրենակիցները պետք է ունենան անվտանգություն ու իրավունքների պաշտպանություն. Արմեն Գրիգորյանը՝ Արցախի կարգավիճակի մասին (Տեսանյութ) Այսօր, 13:03 Ինչո՞ւ չի կայանում դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցերով հանձնաժողովի հանդիպումը. պարզաբանում է ԱԽ քարտուղարը (Տեսանյութ) Այսօր, 12:52 Անկլավների մասով Ադրբեջանը դեռևս չի ներկայացրել իրավական հիմքեր. Արմեն Գրիգորյան (Տեսանյութ) Այսօր, 12:47 Հայաստանը կենսաանվտանգության հետ կապված խնդիրներ ունի՞. ԱԽ քարտուղարը վստահեցնում է՝ Ռուսաստանին սպառիչ պատասխաններ են տվել Այսօր, 12:37 «Արարատնյուզ»-ի լրագրողը ջուր է շփել պատգամավորի վրա. Տեսանյութ Այսօր, 12:29 Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը Բայդենին կոչ է անում ՀՀ-ում առաջադրել նոր դեսպան Այսօր, 12:22 Հայաստան ուժեր ուղարկելու համար ՀԱՊԿ-ին դիմելու մասին տեղեկությունը կեղծ լուրերի տարափ է. Փաշինյանը միշտ ապավինել է հայ ժողովրդի կամքին. Արմեն Գրիգորյան Այսօր, 12:13 Հայաստանն ակնկալում է Չեխիայի աջակցությունը՝ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հարցում. Ալեն Սիմոնյան Այսօր, 12:07 ԱՄՆ-ն հանձնառու է օգնել հայ ժողովրդին՝ ժողովրդավարական ապագա կառուցելու գործում. դեսպան Լին Թրեյսի Այսօր, 12:02 ԱՄՆ-ն ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարումը՝ իր ապագան որոշելու հարցում. ԱՄՆ դեսպան Այսօր, 11:59 Ուզում ենք, որ Հայաստանում լինի այնպիսի դատական համակարգ, որը նայում է մարդկանց աչքերին, ոչ թե ձեռքերին. վարչապետ Այսօր, 11:52 Մեր շարժումը որևէ կերպ դրսի տեր չունի և չի կարող ունենալ․ Իշխան Սաղաթելյան Այսօր, 11:50 Պետք է արձագանքներ հավաքել մարզերից, թե մարդիկ ինչքանով են բավարարված կառավարության աշխատանքների որակով. Նիկոլ Փաշինյան Այսօր, 11:42 ԵՄ-ն աջակցում է և ամեն ինչ անելու է աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերի իրականացմանը. Բորել Այսօր, 11:37 Բանկային քարտով գնումներ անելու դեպքում թոշակառուների քարտին ամեն ամիս 5 հազար դրամ հետ կնստի Այսօր, 11:30 Արթիկում շչակ է գործարկվելու Այսօր, 11:16 Ինչո՞ւ է ԱՄՆ-ն աջակցում Հայաստանի իշխանություններին. Սուրեն Սարգսյան Այսօր, 11:00 Ավարտվել է Նորատուսում երկու եղբայրների նկատմամբ սպանության փորձի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը Այսօր, 10:47 Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում 10 ժամ ջուր չի լինի Այսօր, 10:36 Երևանում ինքնասպան է եղել ԱԱԾ 32-ամյա կապիտանը Այսօր, 10:29 Աջափնյակ վարչական շրջանում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Այսօր, 10:23 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Ֆրանսիայի նորանշանակ վարչապետին Այսօր, 10:16 Արթուր Դավթյանը Կահիրեում այցելել է Եգիպտոսի դատախազության քրեական հետազոտությունների և վերապատրաստման ինստիտուտ Այսօր, 10:10 «Հրապարակ». Կայացել է Փաշինյան-Պուտին հանդիպում Այսօր, 10:05 «Ժողովուրդ». ՀՀ ԱԳՆ-ն արձագանքում է Տավուշի 7 գյուղերն ու Տիգրանաշենը հանձնելու Ադրբեջանի առաջարկին Այսօր, 10:00 «Փաստ». Ազգային ուժերի պայքարի փուլում ենք Այսօր, 09:57 ՊԵԿ ղեկավարն ավել-պակաս հայտարարություններ է արել, եկել ենք զգուշացնելու՝ չափերիդ մեջ մնա. Իշխան Սաղաթելյան Այսօր, 09:52 Հերոս Մխիթար Գալեյանի ընտանիքին իշխանությունը փորձում է պահել պատանդի կարգավիճակում․ նպատակը զոհվածների հարազատների ակտիվությունը կասեցնելն է․ Աբրահամյան Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Հայաստանի ձվի շուկայում ամենաթողություն է Այսօր, 09:39 «Փաստ». Բերման են ենթարկվում, ձերբակալվում ռեկորդային թվով քաղաքացիներ Այսօր, 09:34 «Հրապարակ». Հրաչյա Ռոստոմյանը, առաջիկայում կազդարարի քաղաքական նոր միավորի ստեղծման մասին Այսօր, 09:29 Երևանի բոլոր թաղամասերում մեկնարկել են անհնազանդության խաղաղ ակցիաները Այսօր, 09:23 «Ժողովուրդ». Ադրբեջանը մեծ արագությամբ ու թափով շարունակում է Բերձոր-Աղավնո ճանապարհին փոխարինող նոր ճանապարհի կառուցումը Այսօր, 09:19 «Հրապարակ». Հայաստանում ծավալվող հակաիշխանական ցույցերը մեծ ոգեւորություն ու սպասումներ են առաջացրել արցախցիների շրջանում Այսօր, 00:31 Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ առաջին հանդիպումը նախատեսված էր մայիսի 16-17-ին, այն չի կայացել. հուսով եմ, որ, ի վերջո, կկայանա. Արարատ Միրզոյան 18/05/2022 22:46 «Առավոտյան 08։00-ին միացեք բողոքի ակցիաներին»․ Իշխան Սաղաթելյանը հրապարակեց՝ որ վայրերում են հավաքվելու խմբերը 18/05/2022 22:22 Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը կալանավորվել է 18/05/2022 22:05 «Այս պահին համարում ենք մեր պահանջների հիմնական մասը բավարարված»․ Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկանապետի հետ հանդիպման արդյունքների մասին 18/05/2022 21:38 Գարիկ Գալեյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին․ ՔԿ 18/05/2022 21:31 Հայաստանը երկու անգամ հրաժարվել է սահմանազատման վերաբերյալ հանդիպումներից. Ալիև 18/05/2022 21:24 «Դուք պետք է ծառայեք Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե Փաշինյանին»․ ընդդիմադիրները ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ հանդիպման գնացին 18/05/2022 21:12 Ոստիկանությանը, կարծես, թույլատրված է բռնի ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ․ կա որոշակի անպատժելիության մթնոլորտ. Իրավապաշտպան 18/05/2022 21:02 Մեկ շաբաթվա մեջ ոստիկանությանը մոտ 3 միլիարդ դրամ՝ շուրջ 6.5 միլիոն դոլար պարգևավճար է տրվել. Իշխան Սաղաթելյան 18/05/2022 20:54 Հարգելի՛ դեսպան, հայ ժողովուրդը Նիկոլին Արցախը զիջելու և Հայաստանը նոր զիջումների տանելու մանդատ չի տվել. Իշխան Սաղաթելյանը՝ ԱՄՆ դեսպանին 18/05/2022 20:40 «Այստեղ վճռվում է հայ ժողովրդի պատմությունը․ եղել ենք կանք, մնալու ենք․ ապրելու ենք ինքնիշխան, անվտանգ, հզոր Հայաստանում, ունենալու ենք անկախ Արցախ»․ Արթուր Վանեցյան 18/05/2022 20:25 Ոչ մի պարագայում մեր հերոսածին ծնողներին մենակ չենք թողնելու․ Արթուր Վանեցյան 18/05/2022 20:07 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով 18/05/2022 19:56 «Մայո՛ր, պատասխան ես տալու». Սեյրան Օհանյանը՝ «գնդապետ շինող» ոստիկանին 18/05/2022 19:52 Նամակով դիմել ենք վաղը Հայաստան ժամանող Լիտվայի նախագահին՝ առաջարկելով հանդիպել նաև մեզ հետ. Իշխան Սաղաթելյան 18/05/2022 19:42 Իգոր Խաչատուրովին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել 18/05/2022 19:29 Ոստիկանությունն անհամաչափ ուժի և ընտրանքային մեթոդների կիրառմամբ խախտում է խաղաղ հավաքների ազատության իրավունքը․ Դավիթ Հարությունյան 18/05/2022 19:28 Սելեկտիվ աբորտների ամենավատ վիճակագրությունը կրկին Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում է. Մաս 2 18/05/2022 19:17 «Գալեյանների հետ տեղի ունեցածը չեն կարողանալու մարսել․ ո՛չ Գարիկը, ոչ էլ Արթուրը որևէ հանցագործություն չեն կատարել»․ Արթուր Վանեցյան 18/05/2022 19:10 «Դա կկաշկանդի գաղտնի տեղեկություններ հրապարակողներին»․ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը Մեծ Բրիտանիային կոչ է արել Ասանժին չարտահանձնել ԱՄՆ 18/05/2022 18:53 Զենքի համաշխարհային շուկայում Ռուսաստանի ներկայացվածությունը 20 տոկոս է․ ՌԴ փոխվարչապետ 18/05/2022 18:40 Իսրայելից սաղավարտներ ու զրահաբաճկոններ են ուղարկել Ուկրաինա 18/05/2022 18:30 Արարատ Միրզոյանը Եվրոպական խորհրդարանի փոխնախագահի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության խնդիրները 18/05/2022 18:20 Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողները զգացել են անպատժելիության համը. իրավապաշտպան 18/05/2022 18:09 «Զվարթնոց» օդանավակայանում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել․ ԱԻՆ 18/05/2022 17:59 Ավտոերթ իրականացնողների տրանսպորտային միջոցները մինչ օրս չեն վերադարձվում սեփականատերերին․ ստացվում է՝ ոստիկանությունն ուղղակի առգրավել է ՀՀ քաղաքացիների գույքը․ Թագուհի Թովմասյան 18/05/2022 17:47 ՀՀ քննչական կոմիտեի զինվորական գլխավոր վարչության քննիչը որոշում է կայացրել ձերբակալել նաև Գարիկ Գալեյանի ավագ եղբորը 18/05/2022 17:36 Հետևողական ենք լինելու բռնության դեպքերի բացահայտման ուղղությամբ․ խաղաղ ցուցարարի նկատմամբ ապօրինի գործողություններ կատարողները պատասխան են տալու օրենքի ողջ խստությամբ․ «Հայրենիք» կուսակցություն 18/05/2022 17:28 Քյարամյանը թող գնա, սպանված զինվորների գործերով օբյեկտիվ քննություն իրականացնի, ոչ թե երեք մեղադրանք առաջադրի Մխիթար Գալեյանի հորը. իրավապաշտպան 18/05/2022 17:19 Պարզվել են Հրազդան քաղաքում տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք հանգամանքներ. երեք անձի մեղադրանք է առաջադրվել 18/05/2022 17:05 Տանձուտ բնակավայրում շչակ է գործարկվելու 18/05/2022 17:00 Սխտորի օգտակար հատկությունները, հակացուցումները 18/05/2022 16:52 «Զվարթնոց» օդանավակայանն ականապատված լինելու վերաբերյալ ահազանգ է ստացվել. ԱԻՆ 18/05/2022 16:45 Team Telecom Armenia-ն կրթական «օսկար»-ի՝ Koreez-ի տեխնոլոգիական գործընկեր 18/05/2022 16:40 Ի՞նչ է պետք իմանալ վիտամին C-ի մասին 18/05/2022 16:34 Հայաստանից ապօրինի դուրս բերված ակտիվների վերադարձը ներկայում հանդիսանում է ՀՀ դատախազության բացարձակ առաջնահերթություններից. Արթուր Դավթյանը՝ Եգիպտոսում 18/05/2022 16:29 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 94 դեպք 18/05/2022 16:20 Սթրեսային շատակերություն. ախտանշանները, պատճառները, բուժումը 18/05/2022 16:11 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ 18/05/2022 16:00 Սեռով պայմանավորված աբորտներ. տասնամյակների մարտահրավեր Հայաստանի համար. Մաս 1 18/05/2022 15:47 Մշակույթի ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությունը կընդլայնվի 18/05/2022 15:38 Հոգեբանական աջակցությունն ու վերականգնողական բժշկական օգնությունը հնարավորինս հասանելի կլինեն 18/05/2022 15:24 «Հույս ունենք՝ քննչական մարմինը գիտակից կգտնվի». Արթուր Վանեցյանն ու ևս երկու պատգամավոր անձնական երաշխավորություն են ներկայացրել զոհված զինվորի հոր համար 18/05/2022 15:15 Սպանդանոցային ծագումը հավաստող փաստաթուղթ՝ 5-րդ ձև, չունեցող մսեղիքը ոչնչացվել է 18/05/2022 15:03 Ոստիկանը հայհոյել ու ծեծել է բերման ենթարկված անչափահասներին. փաստաբան (Տեսանյութ) 18/05/2022 14:54 Միջնորդություն ենք ներկայացնում հերոս Մխիթար Գալեյանի հայրիկի՝ Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ. Վանեցյան 18/05/2022 14:45 Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել հայ ժողովրդին` ժողովրդավարական ապագա կառուցելու գործում. դեսպան Լին Թրեյսի 18/05/2022 14:32 Քաղաքական ընդդիմության հավաքի մասնակիցը հետախուզվում է ՀՀ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու համար

Տվյալ բաժնի վերջին նյութերը