18/01/2022 18:25
«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է վերացնել բալային համակարգը
«Հայաստան» խմբացությունը շրջանառության է մեջ դրել ճանապարհային տուգանային միավորների ներդրմանը՝ բալային համակարգին առնչվող նախագիծ:
«Նախագծով առաջարկում ենք, որ բալային համակարգը վերացվի, քանի որ բալային համակարգը, ըստ ոստիկանությունից ստացված վիճակագրական տվյալների, 170 հազարից ավելի դեպքերում կիրառվել է, սա ուղղակի աբսուրդ է»,-հայտարարեց խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
Նրա խոսքով՝ իրենք ոստիկանությունից հետաքրքրվել են՝ ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը, հատկապես, մահվան ելքով, պակասե՞լ են համակարգի ներդրմամբ. պարզվել է՝ ոչ:
Կառավարությունը նախագծի վերաբերյալ տվել է բացասական եզրակացություն: