
19/01/2022 19:14
Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին ՌԴ նախագահի հետ բանակցություններից հետո նամազ է արել Կրեմլում (Լուսանկար)
Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին, իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո, երեկոյան նամազ է արել Կրեմլում, հայտնում է Tasnim գործակալությունը։
Իրանական լրատվական գործակալությունը տելեգրամյան իր ալիքում լուսանկար է հրապարակել, որում Իրանի նախագահն է՝ Կրեմլում նամազ անելիս։
Իբրահիմ Ռայիսին Իրանի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո հունվարի 19-ին իր առաջին այցն է կատարել Ռուսաստանի Դաշնություն։