19/01/2022 20:30
«Առաջին քրիստոնյա ազգն ենք, դա մեզ համար պատիվ է», «Ցանկալի է, որ արձանը բարձունքի վրա լինի, բոլոր կողմերից երևա»․ քաղաքացիները՝ Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու նախաձեռնության մասին․ (Տեսանյութ)
Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու նախաձեռնությունը, որով հանդես է եկել Գագիկ Ծառուկյանը, հետաքրքրություն է առաջացրել ինչպես ճարտարապետների և քանդակագործների, այնպես էլ քաղաքացիների շրջանում։
Նախագծի մրցույթի հայտերն ընդունման փուլում են։ Հայաստանի տարբեր բարձրադիր գոտիներում արձանը տեղադրելու առաջարկներ կան հայտնի քանդակագործների, ճարտարապետների, մասնագետների կողմից։ Փետրվարի 20-ից հետո կամփոփվեն մրցույթի արդյունքները։
Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ առաջինը քրիստոնեությունն ընդունած երկրում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու գաղափարը դրական են գնահատում։
«Արձանը արժեք է, մշակույթ է, դրական ենք գնահատում»։ «Մենք առաջին քրիստոնյա ազգն ենք, դա մեզ համար պատիվ է»։ «Տեղին է, պետք է և արժե»։ «Մենք ապրում ենք քրիստոնեական պետությունում, ով կարող է, թող կառուցի»։ «Ցանկալի է, որ արձանը բարձունքի վրա լինի՝ ինչպես Աբովյանի եկեղեցին, որը բոլոր կողմերից տեսանելի է»։ «Շատ ճիշտ որոշում է, որովհետև մեր երկիրն առաջինն է ընդունել քրիստոնեությունը, ողջունում ենք»,-ասում են նրանք։
Մանրամասները՝ տեսանյութում