19/01/2022 19:55
Զեյթունի ուսանողական հանրակացարանում հայտնաբերվել է իրանցի 25-ամյա աղջկա կախված դին
Հունվարի 19-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում Երևանի բնակիչ Վ. Մխիթարյանը ահազանգել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին և հայտնել, որ Դավիթ Անհաղթ փողոցի 10-րդ շենքի 7-րդ մասնաշենքում (ժողովրդին հայտնի՝ Զեյթունի ուսանողական հանրակացարաններ) օտարերկրացի աղջկա կախված դի կա, հայտնում է shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները նշված մասնաշենքի թիվ 524 սենյակում հայտնաբերել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի՝ 25-ամյա Շ. Բ-ի դին՝ կտորով կախված վիճակում։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։