
20/01/2022 18:27
ԱՄՆ-ն առաջարկում է պատժամիջոցներ կիրառել Մարգարիտա Սիմոնյանի, Վլադիմիր Սոլովյովի և Կոնստանտին Էռնստի դեմ
ԱՄՆ կոնգրեսականներն առաջարկել են պատժամիջոցներ կիրառել ռուսական մեդիադաշտի մի քանի հայտնի ներկայացուցիչների դեմ, հայտնում է «Washington Post»-ը։
Ըստ պարբերականի՝ իրենց ձեռքի տակ է հայտնվել համապատասխան նախագիծը, որով առաջարկվում է պատժամիջոցներ սահմանել ՌԴ որոշ քաղաքացիների, գործող և նախկին պաշտոնյաների, այդ թվում՝ մեդիադաշտի ներկայացուցիչների, մասնավորապես՝ «Россия сегодня» միջազգային լրատվական գործակալության և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի, հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովի, Ռուսական առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստի նկատմամբ։