
20/01/2022 18:46
Անկարայում ցանկանում են, որ բանակցություններն անցկացվեն Թուրքիայում և Հայաստանում, ոչ թե երրորդ երկրում
Անկարան Թուրքիա-Հայաստան բանակցությունները երրորդ երկրում անցկացնելու անհրաժեշտություն չի տեսնում, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ում իր աղբյուրին։
Մոսվայում հունվարի 14-ին կայացել է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։
«Հայաստանի հետ բանակցությունների հերթական փուլի ամսաթիվը կորոշեն երկու կողմերի հատուկ ներկայացուցիչները։ Մենք ցանկանում ենք, որպեսզի բանակցություններն անցկացվեն Թուրքիայում և Հայաստանում։ Կարիք չկա դրանք երրորդ երկրում անցկացնել»,- ասել է գործակալության աղբյուրը։