
20/01/2022 21:05
Պուտինը Աշխատանքի հերոսի կոչում է շնորհել «Գազպրոմի» նախագահ Միլլերին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերին Աշխատանքի հերոսի կոչում է շնորհել։
«Պետությանը և ժողովրդին մատուցած աշխատանքային հատուկ ծառայությունների համար Ռուսաստանի Դաշնության Աշխատանքի հերոսի կոչում շնորհել «Գազպրոմ» ՀԲԸ կառավարման խորհրդի նախագահ, տնօրենների խորհրդի նախագահի տեղակալ Ալեքսեյ Բորիսի Միլլերին»,- նշվում է ՌԴ նախագահի հրամանագրում։