
20/01/2022 14:09
Ինչպես է վերահսկվելու «Վիվառո»-ի աշխատանքը. պարզաբանում է փոխնախարարը
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն այսօր անդրադարձավ «Վիվառո» մեդիային՝ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետրանից հետաքրքրվելով, թե ինչպես է վերահսկվելու այդ հեռուստաընկերության աշխատանքը:
«Ենթադրենք, «կոկա-կոլա»-ի գովազդը մի օր ագելվում է և առաջանում է «կոկա-կոլա» թիվի, որտեղ ոչ մի «կոկա-կոլա»-ի գովազդ չի արվում, բայց միշտ ասում ես` «կոկա-կոլա» թիվիի եթերում նայեք», - ասաց Վարդևանյանը:
Փոխնախարար Արմեն Հայրապետրանն արձագանքեց` կոնկրետ դեպքով քննարկումներ են եղել, ՏՄՊՊՀ-ն նույնպես իր եզրակացության մեջ անդրադարձել է այդ դեպքին:
«Գովազդի մասին օրենքում կարգավորում կա` հովանոցային գովազդ, դա այն դեպքերի համար է, երբ որևէ գովազդի սահմանափակում կա, բայց դու որևէ ապրանքով կամ ծառայությունով հիշեցնում ես արգելված գովազդի մասին, որակվում է հովանոցային գովազդ, նույն սահմանափակումն է կիրառվում, ինչ կիրառվում էր այդ ապրանքի նկատմամբ», - ասաց փոխնախարարը:
Արմեն Հայրապետյանի խոսքով` վերահսկող մարմինը պետք է առանձին դեպքը քննության առարկա դարձնի և բացահայտի` հովանոցային գովա՞զդ է, թե՞ ոչ:
Արամ Վարդևանյանն էլ նշեց՝ իրավիճակ կա, երբ անձինք, որոնց գույքի վրա կալանք է դրված, չեն կարողանում վարկ վերցնել, բայց կարողանում են ներգրավվել շահումով խաղերի մեջ: