Հույս ունեմ, որ այս անգամ Ադրբեջանը և Հայաստանը փոխզիջումների միջոցով կկարողանան կայուն խաղաղություն հաստատել. ՀՀ նախագահ

20/01/2022 14:27

Հույս ունեմ, որ այս անգամ Ադրբեջանը և Հայաստանը փոխզիջումների միջոցով կկարողանան կայուն խաղաղություն հաստատել. ՀՀ նախագահ


Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել Sky News Arabia հեռուստաընկերությանը։ 

Նախագահն անդրադարձել է տարածաշրջանում՝ Թուրքիայի, Ադրբեջանի հետ կապված տեղի ունեցող զարգացումներիին։

«Կայունությունը կարևոր է, սակայն դա միայն տնտեսությանը, տնտեսական աճին կամ մեր երեխաների ապագային չի վերաբերում: Կայունությունը կարևոր է նաև քաղաքականության մեջ: Եթե պրագմատիկ ես և ցանկանում ես, որ կայունություն լինի, ապա դժվարին իրավիճակում չես գտնի ավելի լավ ճանապարհ, քան՝ բանակցելն ու խոսելն է: Հայաստանն ու Ադրբեջանն ունեին բանակցելու հարթակ, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն էր: Ցավոք, այդ բանակցությունները չհաջողեցին, և ունեցանք պատերազմ, որն ամենավատ տարբերակն էր: Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական կողմը հաղթել էր և 26 տարի ուներ այդ հաղթանակը կայուն խաղաղության փոխակերպելու համար: Սակայն այդ հարցում հաջողություն չունեցավ, և, որպես այդ ամենի արդյունք, պատերազմ ունեցանք, հազարավոր երիտասարդ կյանքեր կորսվեցին:

Ամանորից առաջ ես այցելեցի Եռաբլուր՝ այն վայրը, որտեղ մեր երիտասարդ հերոսներն են թաղված: Այս աշխարհում ամենածանր բանը նրանց ծնողներին տեսնելն է, որոնք սգում են 18, 19 տարեկան իրենց երեխաների կորուստը, այն դեպքում, երբ խոսելը, բանակցելը, դիվանագիտությունը կարող էին լուծել այս խնդիրն առանց այս երիտասարդ կյանքերի կորստի: Հրադադար է հաստատվել, ամբողջական խաղաղություն չկա, բանակցություններ են տեղի ունենում, որը հայկական կողմից իրականացնում է կառավարությունը և վարչապետը, ադրբեջանական կողմից՝ Ադրբեջանի նախագահը, իսկ Ռուսաստանը միջնորդ է: Հույս ունեմ, որ այս բանակցությունների արդյունքում կունենանք կայուն ու պրագմատիզմի վրա հիմնված խաղաղություն:

Հույս ունեմ, որ այս անգամ Ադրբեջանը և Հայաստանը փոխզիջումների միջոցով կկարողանան կայուն խաղաղություն հաստատել: Սակայն դա հեշտ չէ» , - ասել է Արմեն Սարգսյանը։

Անդրադառնալով Թուրքիայի հետ մեր հարաբերություններին՝ նախագահը նշել է.

«Կրկին պրագմատիզմն ու կայունությունը ենթադրում են, որ դու պետք է հարևաններիդ հետ խնդիրներ չունենաս, հատկապես մի հարևանի, որը մեծ երկիր է, որը յուրահատուկ վարքագիծ է դրսևորում Սիրիայում, Միջերկրական ծովի արևելյան հատվածում և շատ այլ վայրերում: Կրկին կարծում եմ, որ այս դեպքում ևս չկա ուրիշ ճանապարհ՝ բացի խոսելուց: Հայաստանն ու Թուրքիան մեկ անգամ փորձել են բանակցել 2009 թվականի հոկտեմբերին, և նույնիսկ արձանագրություն էր ստորագրվել Ցյուրիխում: Այդ ժամանակ նույնպես ես թերահավատ էի մի քանի պատճառով: Դրանցից մեկն այն էր, որ այդ բանակցություններում թուրքական կողմում բացակա կար՝ Ադրբեջանը: Հայաստանն Ադրբեջանի հետ խնդիրներ ուներ և Թուրքիայի հետ համաձայնության չէր հասնի առանց Ադրբեջանի: Հայկական կողմում ևս բացակա կար՝ Սփյուռքը: Հայկական սփյուռքը մեծապես ձևավորվել է ցեղասպանության հետևանքով: Ինչպե՞ս էր կարողանալու Հայաստանի որևէ նախագահ կամ վարչապետ համաձայնագիր ստորագրել՝ առանց սփյուռքի աջակցությունն ունենալու: Հայաստանը փոքր երկիր է, բայց աշխարհասփյուռ ազգ է: ԱՄՆ-ում կամ Ռուսաստանում նույնքան հայ են ապրում, որքան Հայաստանում...

Դեպի կայուն ապագա տանող ճանապարհը բանակցություններն են: Սակայն դրանք պարզ բանակցություններ չեն երկու երկրների միջև: Այս դեպքում դու չես կարող հաշվի չառնել այն պատմությունը, որի միջով անցել ես: Լավ օրինակ կարող է լինել, թերևս հետևյալը. մոտ երկու տարի առաջ Իսրայելում մասնակցում էի մեծ համաժողովի, որը նվիրված էր Հոլոքոսթի հիշատակին: Մասնակցում էին տարբեր երկրների ղեկավարներ, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի նախագահները, ԱՄՆ փոխնախագահը և այլք: Ելույթներ հնչեցին, ծաղիկներ դրվեցին, սակայն ես սպասում էի Գերմանիայի նախագահի ելույթին: Անկեղծորեն կասեմ՝ նա հիանալի ելույթ ունեցավ, և անձամբ ինձ համար դա այդ համաժողովում ամենակարևոր պահն էր, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եթե Գերմանիան և Իսրայելը փորձեին ինչ-որ բանակցություններ վարել առանց Հոլոքոսթի մասին խոսելու, կհաջողեի՞ն արդյոք: Ո՛չ: Հայ-թուրքական հարաբերությունները նույն համատեքստում են: Կարծում եմ՝ հաջողելու համար դու չպետք է աչք փակես կամ անտեսես ակնհայտը: Դրանք հեշտ բանակցություններ չեն:

Հույս ունեմ, որ մի օր հայերն ու թուրքերը հաջողություններ կունենան այս հարցում, սակայն դա անելու համար չենք կարող անտեսել պատմական իրողությունները: Հաջողելու համար մենք պետք է պրագմատիկ լինենք, որպեսզի կարողանանք Հայաստանի և Թուրքիայի միջև, ինչպես նաև տարածաշրջանում կայուն ու հաստատուն հարաբերություններ կառուցել»։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:54 Հայկական կողմին է վերադարձվել հայ-ադրբեջանական սահմանը հատած ժամկետային զինծառայող Էդուարդ Մարտիրոսովը Այսօր, 13:38 Գործարկվելու է Տարոնիկ համայնքի շչակը Այսօր, 13:28 Փաշինյանը կարևորել ԱՄՆ-ի հստակ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում Այսօր, 13:22 Արարատ Միրզոյանն ու Անջեյ Կասպրչիկը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքները Այսօր, 13:19 ​​​​Ավետիք Չալաբյանին ազատ արձակելու միջնորդություն է ներկայացրել 5 պատգամավոր և Վաչե Գաբրիելյանը Այսօր, 12:58 Վահրամ Դումանյանը Լոնդոնում հանդիպել է դիվանագիտական և կրթամշակութային ոլորտների ներկայացուցիչներին Այսօր, 12:50 «Այգ-1» կայանի շահագործման մեկնարկը նախատեսվում է 2025-ին. կներդրվի շուրջ 174 մլն դոլար Այսօր, 12:44 Հայ գործարարների ասոցիացիան Մոսկվայում ներկայացրեց Buissup նախագծի շրջանակում կայանալիք միջոցառումները Այսօր, 12:36 Արշակունյաց պողոտայում բախվել են Volvo-ն ու Lexus-ը, կա 4 վիրավոր Այսօր, 12:22 ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը կգործուղվի Շվեյցարիա Այսօր, 12:17 Տվյալները լավատեսական են. խնդիր ենք դրել տարվա ընթացքում 7 տոկոս տնտեսական աճ ապահովել. Վարչապետ Այսօր, 12:02 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված Այսօր, 11:50 «Նոր հորիզոններ են բացվում Հայաստանի համար». Հակոբ Արշակյանը Հայաստանի առաջին տիեզերական արբանյակից կադրեր է հրապարակել (Տեսանյութ) Այսօր, 11:32 «Դիմադրություն» շարժման մասնակիցները ԲԴԽ շենքի դիմաց են. աջակցում են 44-օրյա պատերազմում զոհվածների և անհետ կորածների հարազատներին Այսօր, 11:22 Կարևոր լուր ունեմ հայտնելու. Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 10:59 ԱՄՆ-ն ողջունում է սահմանազատման հարցերով հանձնաժողովների առաջին համատեղ նիստի անցկացումը․ Բլինքեն Այսօր, 10:51 Հայաստանյան բանկերում դոլարի գինն ընկել է, ռուբլունը՝ բարձրացել Այսօր, 10:40 Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է Այսօր, 10:31 Հարավային Օսիայում Դավիթ Բաբայանը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ծագման պատճառները և ներկա իրողությունները Այսօր, 10:23 Թագուհի Թովմասյանի գրությունների հիման վրա դատախազությունում քրեական գործեր են հարուցվել Այսօր, 10:16 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին Այսօր, 10:07 «Ժողովուրդ». Մոսկվայի ակտիվություն Արցախի հարցով լինելու է Այսօր, 10:02 «Փաստ»․ Ավագ դպրոցների առանձին տնօրեններ հանձնարարել են դասղեկներին՝ կազմել ընդդիմության ակցիաներին մասնակցող աշակերտների ցանկը Այսօր, 09:52 «Հրապարակ». Լին Թրեյսիի այցը Սյունիք պայմանավորված է ճանապարհների ապաշրջափակման գործընթացի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու հանգամանքով Այսօր, 09:52 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փորձել է անգամ Ալեքսանդր Պուշկինի արձանի բացման արարողությունը վերագրել իրեն Այսօր, 09:47 «Ժողովուրդ». ԱԱԾ-ն Տոնոյանի հարազատների բնակարանից դեռևս 7 ամիս առաջ առգրաված զենքերը հետ է վերադարձրել Այսօր, 09:41 «Հրապարակ». Արցախն իր համառությամբ կարողանում է սեփական շահերն առաջ մղել, մնում է, որ ՀՀ վարչապետը դրան չխանգարի Այսօր, 09:35 «Հրապարակ». Արարատ Միրզոյանը կտրուկ հրահանգել է՝ վայրկյան առաջ մաքրել շենքն Արցախի դրոշներից Այսօր, 09:30 «Հրապարակ». Փաշինյանն ու իր թիմը կրկին նահանջեցին իրենց դիրքերից Այսօր, 09:25 «Փաստ». Նիկոլ Փաշինյանը Սամվել Բաբայանի միջոցով փորձում է շանտաժի ենթարկել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին 25/05/2022 23:03 «Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է ՀՀ տարածքային ամբողջականության խաթարումը»․ խորհրդարանական ընդդիմության հայտարարությունը 25/05/2022 21:55 Ռուսաստանը պատրաստ է ապահովել պարենամթերքով բեռնված նավերի ելքը Ուկրանայի նավահանգիստներից․ ՌԴ ԱԳՆ 25/05/2022 21:44 Բելառուսն ու Հայաստանը քննարկում են բեռնափոխադրումների ամբողջական ազատականացման հարցը 25/05/2022 21:34 Բելառուսում կանխատեսել են՝ արտահանումը կնվազի 30 տոկոսով 25/05/2022 21:24 Ռուսաստանը կհրաժարվի Բոլոնյան կրթական համակարգից 25/05/2022 21:14 Վահագն Խաչատուրյանը Խորվաթիայի վարչապետի հետ քննարկել է Հայաստան-Եվրամիություն գործակցությանը վերաբերող հարցեր 25/05/2022 21:05 Հայաստանն ու Կուբան առողջապահական ոլորտում գործակցության համաձայնագիր ստորագրելու պայմանավորվածություն են ձեռք բերել 25/05/2022 21:00 Մադրիդյան սկզբունքները միջազգայնորեն հաստատված միակ փաստաթուղթն է, որով ընդունվում է Արցախի ժողովրդի ինքնորոշման միջազգային իրավունքով իրացումը․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի արձագանքը Փաշինյանին 25/05/2022 20:50 Հավաքի մահացած մասնակցին և այլ մասնակիցներին թմրամիջոց իրացնելու դեպքի առթիվ քննվող գործով կա ձերբակալված․ Քննչական կոմիտե 25/05/2022 20:39 Ավետիք Չալաբյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել գլխավոր դատախազին 25/05/2022 20:28 «Արցախի ճակատագրի ու կարգավիճակի որոշման բացառիկ իրավունքը պատկանում է Արցախի ժողովրդին ու իշխանություններին»․ Արայիկ Հարությունյանը Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրել 25/05/2022 20:16 Հայաստանի կապիտուլյանտ իշխանությունները համաձայնվել են Ալիևի կողմից սահմանված նոր վարչատարածքային բաժանման հետ, որտեղ Լեռնային Ղարաբաղ հասկացություն ուղղակի գոյություն չունի․ Արտակ Զաքարյան 25/05/2022 20:10 Ինչ անել, որ երեխան հաճույքով հաճախի մանկապարտեզ. խորհուրդներ հոգեբանից 25/05/2022 20:00 950 գ հերոին ու 1 կգ մեթամֆետամին` կցորդիչի տակ. քրեական ոստիկանության բացահայտումը 25/05/2022 19:50 Սակավարյունություն. պատճառները, ախտանիշները, բուժումը 25/05/2022 19:40 Բուստեր դեղաչափով պատվաստումները մեկ անգամ ևս խթանում են իմուն համակարգը 25/05/2022 19:30 Ինչո՞ւ է վտանգավոր հալած պանիրը, և ինչո՞ւ են այն «մահացած» անվանում 25/05/2022 19:20 ԵԱՏՄ անդամ երկրները հետաքրքրված են կապիկի ծաղիկ հիվանդությունն ախտորոշող ռուսական թեստերով․ «Ռոսպոտրեբնադզոր» 25/05/2022 19:10 Ինչպե՞ս ճիշտ ծամել ուտելիքը, և ինչո՞ւ է դա առողջության համար այդքան կարևոր 25/05/2022 19:00 Վահագն Խաչատուրյանը Սերբիայի նախագահին հրավիրել է Հայաստան և ստացել փոխադարձ հրավեր 25/05/2022 18:50 Զարկերակային գերճնշում. տանը ճնշում չափելու կանոնները, «սպիտակ խալաթի» համախտանիշ 25/05/2022 18:44 Առողջապահության նախարարությունն իրականացնում է «Մասնագետի խորհուրդ» խորագրով շարքը 25/05/2022 18:36 «Աշխարհում ո՞րն է ամենաուժեղ բանակը․ եթե Նիկոլ Փաշինյանը լինի դրա գերագույն գլխավոր հրամանատարը, 48 ժամում կլինի կործանում»․ Արամ Վարդևանյան 25/05/2022 18:26 Հայաստանը չի կարող և չպետք է բանակցային գործընթացում վակուումի առաջացում թույլ տա և ողջունում է նաև ԵՄ ջանքերը. ԱԳ նախարար 25/05/2022 18:15 Առանց Հայաստանի գործուն աջակցության ու սատարման, Արցախի պաշտպանությունն ու զարգացումն ապահովել հնարավոր չէ․ Տիգրան Աբրահամյան 25/05/2022 18:04 «Մենք ջունգլիներում չենք ապրում, պատերի տակ ոչ մեկին չենք «գյուլլելու», բայց ովքեր գործել են դավաճանություն, դատարանի առջև պատասխան տալու են»․ Իշխան Սաղաթելյան 25/05/2022 17:56 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կոնսենսուսի մասին խոսելը չափազանցություն կլինի, բայցև այս ձևաչափի «մահվան» մասին լուրերը ևս փոքր-ինչ չափազանցված են. Միրզոյան 25/05/2022 17:47 Բացվելիք բոլոր ճանապարհները պետք է լինեն այն երկրների սուվերենության ներքո և օրենսդրություններով, որոնցով անցնում են. Արարատ Միրզոյան 25/05/2022 17:39 «Պատերազմը կանխելու մի ձև կար». Նիկոլ Փաշինյանն արեց խոստացած բացահայտումը (Տեսանյութ) 25/05/2022 17:21 Բրյուսելում անկլավների հարց չի քննարկվել, բայց Ադրբեջանն այդ հարցն ակնարկով կամ ուղիղ, ամենատարբեր ձևաչափերում բարձրացնում է. Փաշինյան (Տեսանյութ) 25/05/2022 17:13 Արցախի հարցը լուծելիս ցանկացած իշխանություն պետք է իրականացնի ժողովրդի կամքը, որն արդեն ձևակերպվել է․ Արմեն Ռուստամյան 25/05/2022 17:04 Ղարաբաղում ձերբակալված հայ զինվորական Էդուարդ Մարտիրոսովը կհանձնվի Հայաստանին 25/05/2022 16:56 Ընդդիմության գործողություններն այլևս քաղաքական չեն՝ լոգիստիկ են, խցանում են առաջացնում և մի փոքր զիջում են Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզմանը. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 25/05/2022 16:48 Ադրբեջանն անընդհատ փորձում է լրացուցիչ պայմանների հետ կապել գերիների վերադարձը, բայց Հայաստանը համաձայն չէ այդ դիրքորոշման հետ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 25/05/2022 16:19 Հայտնի են Վլադիմիր Եղիազարյանի անվան ծրագրավորման մրցույթի հաղթողները 25/05/2022 16:11 Գագիկ Ջհանգիրյանը հանդիպել է դատավորների հետ 25/05/2022 16:03 Ներքին Բազմաբերդ բնակավայրում շչակ է գործարկվելու 25/05/2022 15:58 Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը չորս ամսում աճել է 9,4 տոկոսով 25/05/2022 15:49 Մեղրիի մաքսային կետ-բաժնում hայտնաբերվել են տարբեր տեսակի ապրանքների անօրինական խմբաքանակներ 25/05/2022 15:37 Արարատի մարզում վթարային ջրանջատում կլինի 25/05/2022 15:30 Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն Արցախում ստեղծված իրավիճակը ներկայացնելու է ԱՄՆ Սենատի համապատասխան մարմիններին 25/05/2022 15:20 ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ու Բրիտանական խորհուրդը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել 25/05/2022 15:06 Ամերիաբանկն արժանացել է «Կայուն ֆինանսավորման գծով լավագույն բանկ» մրցանակին 25/05/2022 14:56 Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը Լիբանանում է 25/05/2022 14:42 Չեռնոգորիայի նախագահը պաշտոնական այց կկատարի Հայաստան 25/05/2022 14:28 Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 0-ից -2 աստիճան, առանձին շրջաններում հնարարավոր է կարկուտ 25/05/2022 14:23 Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԿԽՄԿ նախագահին. քննարկել են անհետ կորածների որոնողական աշխատանքների ընթացքի շարունակականության ապահովմանը վերաբերող հարցեր 25/05/2022 14:15 Իրավիճակը լարվեց դատարանում. զոհվածների հարազատների ու կարգադրիչների միջև քաշքշուկ սկսվեց (Տեսանյութ) 25/05/2022 14:01 Հայաստանի Հանրապետությունն ունի կլիմայական հավակնոտ օրակարգ․ Համբարձում Մաթևոսյան 25/05/2022 13:52 Եթե Վերին Լարսի խցանումը չլիներ, մարտ ամսվա 106.7%-ից հետո տնտեսական աճն ավելին կլիներ. Վահան Քերոբյան 25/05/2022 13:40 Պորտուգալիան հետևողականորեն աջակցում է Հայաստանին՝ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում. հայտարարություն 25/05/2022 13:33 «Նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպումն օրվա ամենահաճելի պահերից էր». Աննա Հակոբյանը Դավոսում է 25/05/2022 13:28 Սենատորներ Մենենդեսի ու Ռիչի հետ հանդիպմանն Արարատ Միրզոյանը ժամանել է ճիշտ ժամանակին. խոսնակ 25/05/2022 13:22 Red Wings ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Վոլգոգրադ-Երևան-Վոլգոգրադ երթուղով 25/05/2022 13:13 Ջրվեժ գյուղի տներից մեկի բակում ականանետի ական է հայտնաբերվել 25/05/2022 13:04 Երևանում 24-ամյա երիտասարդը 8-ամյա աղջիկ երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություններ է կատարել 25/05/2022 12:57 Հայաստանն այսօր 3 ներկայացուցիչ կունենա Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում 25/05/2022 12:49 2000 թվականից մինչև 2018-ը մեր երկիրը հրաժարվել էր ժողովրդավարական արժեքներից. կոռուպցիան երկիրը ուտում էր. ՀՀ նախագահ (Տեսանյութ) 25/05/2022 12:36 Սահմանազատման հարցով հայ-ադրբեջանական հանձնաժողովի նիստը տեղի կունենա հաջորդ շաբաթ՝ Մոսկվայում 25/05/2022 12:31 ՌԴ դեսպանն այցելել է Սյունիքի «Տեղ», «Պարույր Սևակ» սահմանային անցակետեր և Մեղրիի սահմանապահ ջոկատ 25/05/2022 12:22 Երկու անձ ձերբակալվել է՝ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով 25/05/2022 12:10 Մարզերում և Երևանում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում 25/05/2022 12:04 Երևանի Գոգոլի փողոցում փլուզում է տեղի ունեցել․ ճանապարհը երթևեկելի է 25/05/2022 11:56 Քարաթափման աշխատանքներ՝ Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհին. այն փակ է 25/05/2022 11:48 Սուտասան մարդկանց հետ հարցուպատասխանի գնալը անիմաստ է․ ԱԺ-ում էլ անելիք չունեմ. Արթուր Վանեցյան (Տեսանյութ) 25/05/2022 11:43 Փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին շարունակում է երկկողմանի փակ մնալ 25/05/2022 11:28 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի նորընտիր վարչապետին 25/05/2022 11:22 Արարատ Միրզոյանը շուրջ 30 րոպե ուշացել է ԱՄՆ սենատոր Մենենդեսի հետ հանդիպումից, սենատորներին նյարդայնացրել է փաստը, որ որևէ հոդաբաշխ բացատրություն չի տրվել. Սուրեն Սարգսյան 25/05/2022 11:12 Արցախի հարցով հայտարարությանը չի միացել Սամվել Բաբայանի խմբակցությունը․ Արցախն Ադրբեջանի կազմում ՀՀ իշխանությունների դիտարկումն ինչ-որ մեկին դեռ բավարարում է. Աբրահամյան 25/05/2022 10:59 Ոստիկանական ուժերի ավելացումն իշխանության վախերն է ցույց տալիս. իշխանափոխություն լինելու է. Արթուր Վանեցյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը