21/01/2022 12:51
«Քանի այս վարչակազմը ոչնչացնում է մեր պետականությունը, ինձ լռեցնելը միայն մի ձև ունի». Արմինե Ադիբեկյանը կրկին ոստիկանություն էր հրավիրվել
Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը հերթական անգամ կանչվել է ոստիկանություն՝ ֆեյսբուքյան գրառում կատարելու համար։
«Հրաժարվեցի ցուցմունք և բացատրություն տալուց, տեսնենք, թե գործն ինչ ընթացք կստանա։ Կարող եմ վստահ փաստել, որ ռեպրեսիվ ապարատը գնալով ավելի թափ է հավաքում, գործը դրել են հոսքի վրա, այս գործերը գնալով բազմանալու են, որովհետև պատիժը շատ «համով» գումարներ է նախատեսում։ Եթե նրան կարողանան ամսական մի 100 հոգի դատել, կարող են բյուջեի զգալի մասը լցնել մեր նման անձանց միջոցով», - ոստիկանությունից դուրս գալուց հետո ասաց Արմինե Ադիբեկյանը։
Նա ասաց, թե անհույս է նմանատիպ միջոցներով իրեն լռեցնելը։
«Քանի այս վարչակազմը ոչնչացնում է մեր պետականությունը և ոտնատակ է անում մեր ազգի արժանապատվությունը, ինձ լռեցնելը միայն մի ձև ունի, իսկ դրանով իրենք էլ ավելի կբարդացնեն իրենց կյանքը», - ասաց Ադիբեկյանը: