21/01/2022 09:35
«Հրապարակ». «Արմնյուզ» հեռուստաընկերությունը փետրվարից կվերսկսի աշխատանքը. սեփականատիրոջ փոփոխություն է տեղի ունեցել
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրություններից անմիջապես հետո պասիվ ռեժիմի անցած «Արմնյուզ» հեռուստաընկերությունը, մեր տեղեկություններով, փետրվարից կվերսկսի աշխատանքը։ Հեռուստաընկերության կորիզը մնացել է, և եթերում նորից հեռուստադիտողը կտեսնի հայտնի դեմքերի։
Սակայն սեփականատիրոջ փոփոխություն է տեղի ունեցել. փայատեր է դարձել գործարար Ռուբեն Վարդանյանը, որը նաև քաղաքական ծրագրեր ունի Հայաստանում և հովանավորում է «Ապրելու երկիր» կուսակցությունը։ Սեփականատերերի կազմում փոփոխությունը, անշուշտ, որոշակիորեն կազդի նաև եթերի որակի ու բովանդակության վրա»։