
21/01/2022 20:47
Շոյգուն Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարին հրավիրել է Մոսկվա՝ քննարկելու անվտանգությանը վերաբերող արդիական հարցեր
ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլլեսին հրավիրել է Մոսկվա՝ քննարկելու անվտանգությանը վերաբերող արդիական հարցեր, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Սերգեյ Շոյգուն պատրաստակամություն է հայտնել քննարկել անվտանգությանը վերաբերող արդիական հարցերը և, հիմնվելով փոխադարձության սկզբունքի վրա, բրիտանացի իր գործընկերոջն առաջարկել է բանակցություններ անցկացնել Մոսկվայում՝ նրան հարմար ցանկացած ժամանակ»,- ասվում է ՌԴ ՊՆ պաշտոնական հաղորդագրությունում։
Պաշտոնական տեղեկագրում նշվում է նաև, որ ՌԴ-ի և Մեծ Բրիտանիայի միջև շփումների վերականգնումը կնպաստի Եվրոպայում լարվածության նվազմանը։