
21/01/2022 19:57
Եթե անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխանը հիասթափեցնի, Ռուսաստանը շատ լուրջ քաղաքական որոշումներ կկայացնի․ Ռյաբկով
«Եթե Մոսկվայի առաջարկած անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը հիասթափեցնող լինի, Ռուսաստանը լուրջ քաղաքական որոշումներ կընդունի»,- հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ «Россия-24»-ի եթերում։
«ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն առայժմ պաշտոնապես, գրավոր չեն պատասխանել մեր առաջարկներին։ Եթե պատասխանը հիասթափեցնի, ստիպված կլինենք կայացնել շատ լուրջ քաղաքական որոշումներ, ինչի մասին ՌԴ նախագահը հակառակ կողմին արդեն զգուշացրել է, այդ թվում՝ հրապարակավ»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։
«Բայց դիվանագիտության դերն, ամեն դեպքում, առանցքային է։ Մենք հակամարտություն չենք ուզում, ոչ մեկի վրա չենք հարձակվում, ոչ մեկին չենք սպառնում։ Մենք ցանկանում ենք ապահովել մեր շահերը»,- հավելել է Սերգեյ Ռյաբկովը։