21/01/2022 10:49
Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Կամո Վրեժի Շառոյանը 2022 թվականի հունվարի 21-ից նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ։
Նա ազատվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության երկրորդ վարչության պետի պաշտոնից: