22/01/2022 10:30
Արփինե Սարգսյանը նշանակվել է Արդարադատության նախարարի տեղակալ
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արփինե Սարգսյանը նշանակվել է Արդարադատության նախարարի տեղակալ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արփինե Սարգսյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ», - ասված է որոշման մեջ:
2015 թ. ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրենսդրության զարգացման և իրավական վերլուծությունների վարչության քրեաիրավական օրենսդրության բաժնի փորձագետ։
2016 թ. ԵԽ «Աջակցություն Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծմանը» ծրագրի ազգային փորձագետ-վերապատրաստող
2016 թ. հունվարից-հունիս ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի օգնական
2016-2019թթ. ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության փորձագետ, ապա՝ առաջատար մասնագետ (հակակոռուպցիոն, քրեակատարողական, պրոբացիայի և ներման ոլորտներ)
2017թ. Հանրապետական գործադիր մարմիններում հակակոռուպցիոն ոլորտի պատասխանատուների վերապատրաստող («Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ)