Ամփոփվել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2021 թվականի գործունեության արդյունքները

22/01/2022 14:20

Ամփոփվել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2021 թվականի գործունեության արդյունքները


Հարկադիր կատարումն ապահովող Ծառայության վարչական շենքում Ծառայության ղեկավար կազմի և սպայական անձնակազմի մասնակցությամբ հունվարի 21-ին տեղի է ունեցել Ծառայության 2021 թվականի գործունեության ամփոփման հաշվետու նիստը, որին ներկա է եղել նաև Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։

Օրակարգի համաձայն՝ ներկայացվել են հաշվետու ժամանակահատվածում Ծառայության տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքները, կատարողական տարբեր վարույթներով բռնագանձումների ծավալները, գույքային և ոչ գույքային բնույթի կատարողական գործողությունների ցուցանիշները։

Արձանագրվել է, որ հաշվետու ժամանակահատվածում Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ընթացք է տրվել շուրջ երկուսուկես միլիոն կատարողական վարույթի, որը նախորդ տարվա համադրելի ցուցանիշից ավելի է մոտ մեկ միլիոն կատարողական վարույթով: 2021թ. ընթացքում պետբյուջեի, իրավաբանական և ֆիզիկական անձանց օգտնին բռնագանձվել է ավելի քան 42 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա համադրելի ցուցանիշից ավելի է շուրջ 26%-ով.

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, դիմելով հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցներին, նշել է․ «Եթե ուզում ենք Հայաստանում ունենալ արդարություն, դատարաններին հավասար կամ երբեմն նույնիսկ դատարաններից շուտ պետք է բարեփոխումներ լինեն Հարկադիր կատարման ծառայությունում։ Ես ուզում եմ սա շեշտել՝ նաև ցույց տալով մի թիվ, որը կարծում եմ ձեր չարչարանքի և փայլուն աշխատանքի արդյունքն է 2021 թվականին, որ միան ձեր կատարողական վարույթների ճիշտ աշխատանքի արդյունքում պետությունն ստացել է անցյալ տարի 600 միլիոնից ավել շահույթ։ Խոսքը միայն շահույթի մասին չէ, այդ թիվը նաև քաղաքացիների բավարարված իրավունքի արդյունքն է»։

Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանն էլ խիստ դրական է գնահատել հաշվետու տարում Ծառայության կողմից կատարված աշխատանքը՝ հաշվի առնելով հաշվետու տարվա համապետական լրջագույն մարտահրավերները, հետպատերազմական սոցիալ-քաղաքական մթնոլորտը, առողջապահական վիճակը և մի շարք այլ հանգամանքներ։

«Ծառայության 2021թ․ գործունեության արդյունքները կարող են գնահատվել խիստ դրական հատկապես նախորդ տարիների արդյունքների հետ համադրության մեջ։ Չեմ կարող չարձանագրել, որ այսօր մեր կողմից արձանագրված ցուցանիշները հիմնականում ձեռք են բերվել մեր ծառայակիցների մասնագիտական էնտուզիազմի և զինծառայողին բնորոշ կարգապահության ու պատասխանատվության բարձր զգացումի շնորհիվ։ Բազմիցս առիթ են ունեցել արձանագրելու, և հաշվետու տարին էլ բացառություն չէ, որ հարկադիր կատարման ենթակա ակտերի փաստացի կատարման ցուցանիշը տատանվում է 5-20 տոկոսի սահմաններում։ Ռազմավարական խնդիր է տվյալ ցուցանիշի շեշտակի բարձրացումը»։

Տարեկան ամփոփիչ խորհրդակցութան ժամանակ առանձնահատուկ կարևորվել է տեխնոլոգիական նորագույն գործիքների կիրառմամբ կատարողական վարույթներին առնչվող տեղեկատվության մատչելիության ապահովումն ու քաղաքացիներին մատուցվող էլեկտրոնային ծառայությունների որակի շարունակական բարձրացումը։ Քննարկվել են նաև Ծառայության գործունեության արդյունավետության բարձրացմանը և կատարողական ցուցանիշների բարելավմանն ուղղված հիմնական միջոցառումները։ Ծառայության ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ նկատելի խախտումներն ու բացթողումները վերացնելու ուղղությամբ։

Տարվա ընթացքում ծառայողական պարտականություններն ու առաջադրանքները պատշաճ կատարելու, ինչպես նաև բարեխիղճ աշխատանքի համար Գխավոր հարկադիր կատարողի հրամանով և Արդարադատության նախարարի համաձայնությամբ արտահերթ կոչումներ են  շնորհվել 4 ծառայողի։ Խրախուսական պարգևներ են հանձնվել նաև Ծառայության մի շարք աշխատակիցների։

Ձևավորված ավանդույթի համաձայն՝ տարեկան գործունեության ցուցանիշներով ընտրվել են լավագույն բաժինները։ «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի լավագույն բաժին» և «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տարածքային լավագույն բաժին» ամենամյա փոխանցիկ մրցանակները  համապատասխանաբար հանձնվել են Ծառայության ֆինանսական բաժնին, Արագածոտնի և Արմավիրի մարզային բաժնին։

Կառույցի ղեկավարը շնորհավորել է լավագույն բաժնի կոչմանն արժանացած ստորաբաժանումներին՝ նշելով, որ այս մրցանակներն ավելի պարտավորեցնող են բաժնի կողմից արձանագրված ցուցանիշները բարելավելու առումով:

Հաշվետու խորհրդակցությանը հաջորդել է նորանշանակ 8 հարկադիր կատարողների երդման և ծառայողական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը: Համալրելով Ծառայության սպայական կազմի շարքերը՝ հարկադիր կատարողները երդվել են հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին՝ անվերապահորեն և բարեխղճորեն կատարելով իրենց ծառայողական պարտականությունները:

Գլխավոր հարկադիր կատարողը շնորհավորել է նորանշանակ հարկադիր կատարողներին՝ նրանց մաղթելով հաջողություն, պատասխանատվության բարձր գիտակցում և նվիրվածություն՝ անշեղորեն կատարելու ծառայողական պարտականությունները։ 

 

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:38 Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ԱՀԿ գլխավոր տնօրենին՝ նրան հրավիրելով Հայաստան Այսօր, 14:31 Ջհանգիրյանը բողոքի ակցիայի մասնակից ծնողներին հորդորել է իրենց պահանջները ներկայացնել դատարանին՝ դատավարական կարգով Այսօր, 14:23 Ֆլայ Արնայի օդաչուները ավարտում են վերապատրաստման ծրագիրը Այսօր, 14:12 Ադրբեջանում հայ գերիների իրական թիվը 119-ն է, 39 թիվը խիստ պակասեցված է․ Սիրանուշ Սահակյան Այսօր, 13:54 Հայկական կողմին է վերադարձվել հայ-ադրբեջանական սահմանը հատած ժամկետային զինծառայող Էդուարդ Մարտիրոսովը Այսօր, 13:38 Գործարկվելու է Տարոնիկ համայնքի շչակը Այսօր, 13:28 Փաշինյանը կարևորել ԱՄՆ-ի հստակ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում Այսօր, 13:22 Արարատ Միրզոյանն ու Անջեյ Կասպրչիկը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքները Այսօր, 13:19 ​​​​Ավետիք Չալաբյանին ազատ արձակելու միջնորդություն է ներկայացրել 5 պատգամավոր և Վաչե Գաբրիելյանը Այսօր, 12:58 Վահրամ Դումանյանը Լոնդոնում հանդիպել է դիվանագիտական և կրթամշակութային ոլորտների ներկայացուցիչներին Այսօր, 12:50 «Այգ-1» կայանի շահագործման մեկնարկը նախատեսվում է 2025-ին. կներդրվի շուրջ 174 մլն դոլար Այսօր, 12:44 Հայ գործարարների ասոցիացիան Մոսկվայում ներկայացրեց Buissup նախագծի շրջանակում կայանալիք միջոցառումները Այսօր, 12:36 Արշակունյաց պողոտայում բախվել են Volvo-ն ու Lexus-ը, կա 4 վիրավոր Այսօր, 12:22 ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը կգործուղվի Շվեյցարիա Այսօր, 12:17 Տվյալները լավատեսական են. խնդիր ենք դրել տարվա ընթացքում 7 տոկոս տնտեսական աճ ապահովել. Վարչապետ Այսօր, 12:02 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված Այսօր, 11:50 «Նոր հորիզոններ են բացվում Հայաստանի համար». Հակոբ Արշակյանը Հայաստանի առաջին տիեզերական արբանյակից կադրեր է հրապարակել (Տեսանյութ) Այսօր, 11:32 «Դիմադրություն» շարժման մասնակիցները ԲԴԽ շենքի դիմաց են. աջակցում են 44-օրյա պատերազմում զոհվածների և անհետ կորածների հարազատներին Այսօր, 11:22 Կարևոր լուր ունեմ հայտնելու. Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 10:59 ԱՄՆ-ն ողջունում է սահմանազատման հարցերով հանձնաժողովների առաջին համատեղ նիստի անցկացումը․ Բլինքեն Այսօր, 10:51 Հայաստանյան բանկերում դոլարի գինն ընկել է, ռուբլունը՝ բարձրացել Այսօր, 10:40 Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է Այսօր, 10:31 Հարավային Օսիայում Դավիթ Բաբայանը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ծագման պատճառները և ներկա իրողությունները Այսօր, 10:23 Թագուհի Թովմասյանի գրությունների հիման վրա դատախազությունում քրեական գործեր են հարուցվել Այսօր, 10:16 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին Այսօր, 10:07 «Ժողովուրդ». Մոսկվայի ակտիվություն Արցախի հարցով լինելու է Այսօր, 10:02 «Փաստ»․ Ավագ դպրոցների առանձին տնօրեններ հանձնարարել են դասղեկներին՝ կազմել ընդդիմության ակցիաներին մասնակցող աշակերտների ցանկը Այսօր, 09:52 «Հրապարակ». Լին Թրեյսիի այցը Սյունիք պայմանավորված է ճանապարհների ապաշրջափակման գործընթացի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու հանգամանքով Այսօր, 09:52 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փորձել է անգամ Ալեքսանդր Պուշկինի արձանի բացման արարողությունը վերագրել իրեն Այսօր, 09:47 «Ժողովուրդ». ԱԱԾ-ն Տոնոյանի հարազատների բնակարանից դեռևս 7 ամիս առաջ առգրաված զենքերը հետ է վերադարձրել Այսօր, 09:41 «Հրապարակ». Արցախն իր համառությամբ կարողանում է սեփական շահերն առաջ մղել, մնում է, որ ՀՀ վարչապետը դրան չխանգարի Այսօր, 09:35 «Հրապարակ». Արարատ Միրզոյանը կտրուկ հրահանգել է՝ վայրկյան առաջ մաքրել շենքն Արցախի դրոշներից Այսօր, 09:30 «Հրապարակ». Փաշինյանն ու իր թիմը կրկին նահանջեցին իրենց դիրքերից Այսօր, 09:25 «Փաստ». Նիկոլ Փաշինյանը Սամվել Բաբայանի միջոցով փորձում է շանտաժի ենթարկել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին 25/05/2022 23:03 «Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է ՀՀ տարածքային ամբողջականության խաթարումը»․ խորհրդարանական ընդդիմության հայտարարությունը 25/05/2022 21:55 Ռուսաստանը պատրաստ է ապահովել պարենամթերքով բեռնված նավերի ելքը Ուկրանայի նավահանգիստներից․ ՌԴ ԱԳՆ 25/05/2022 21:44 Բելառուսն ու Հայաստանը քննարկում են բեռնափոխադրումների ամբողջական ազատականացման հարցը 25/05/2022 21:34 Բելառուսում կանխատեսել են՝ արտահանումը կնվազի 30 տոկոսով 25/05/2022 21:24 Ռուսաստանը կհրաժարվի Բոլոնյան կրթական համակարգից 25/05/2022 21:14 Վահագն Խաչատուրյանը Խորվաթիայի վարչապետի հետ քննարկել է Հայաստան-Եվրամիություն գործակցությանը վերաբերող հարցեր 25/05/2022 21:05 Հայաստանն ու Կուբան առողջապահական ոլորտում գործակցության համաձայնագիր ստորագրելու պայմանավորվածություն են ձեռք բերել 25/05/2022 21:00 Մադրիդյան սկզբունքները միջազգայնորեն հաստատված միակ փաստաթուղթն է, որով ընդունվում է Արցախի ժողովրդի ինքնորոշման միջազգային իրավունքով իրացումը․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի արձագանքը Փաշինյանին 25/05/2022 20:50 Հավաքի մահացած մասնակցին և այլ մասնակիցներին թմրամիջոց իրացնելու դեպքի առթիվ քննվող գործով կա ձերբակալված․ Քննչական կոմիտե 25/05/2022 20:39 Ավետիք Չալաբյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել գլխավոր դատախազին 25/05/2022 20:28 «Արցախի ճակատագրի ու կարգավիճակի որոշման բացառիկ իրավունքը պատկանում է Արցախի ժողովրդին ու իշխանություններին»․ Արայիկ Հարությունյանը Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրել 25/05/2022 20:16 Հայաստանի կապիտուլյանտ իշխանությունները համաձայնվել են Ալիևի կողմից սահմանված նոր վարչատարածքային բաժանման հետ, որտեղ Լեռնային Ղարաբաղ հասկացություն ուղղակի գոյություն չունի․ Արտակ Զաքարյան 25/05/2022 20:10 Ինչ անել, որ երեխան հաճույքով հաճախի մանկապարտեզ. խորհուրդներ հոգեբանից 25/05/2022 20:00 950 գ հերոին ու 1 կգ մեթամֆետամին` կցորդիչի տակ. քրեական ոստիկանության բացահայտումը 25/05/2022 19:50 Սակավարյունություն. պատճառները, ախտանիշները, բուժումը 25/05/2022 19:40 Բուստեր դեղաչափով պատվաստումները մեկ անգամ ևս խթանում են իմուն համակարգը 25/05/2022 19:30 Ինչո՞ւ է վտանգավոր հալած պանիրը, և ինչո՞ւ են այն «մահացած» անվանում 25/05/2022 19:20 ԵԱՏՄ անդամ երկրները հետաքրքրված են կապիկի ծաղիկ հիվանդությունն ախտորոշող ռուսական թեստերով․ «Ռոսպոտրեբնադզոր» 25/05/2022 19:10 Ինչպե՞ս ճիշտ ծամել ուտելիքը, և ինչո՞ւ է դա առողջության համար այդքան կարևոր 25/05/2022 19:00 Վահագն Խաչատուրյանը Սերբիայի նախագահին հրավիրել է Հայաստան և ստացել փոխադարձ հրավեր 25/05/2022 18:50 Զարկերակային գերճնշում. տանը ճնշում չափելու կանոնները, «սպիտակ խալաթի» համախտանիշ 25/05/2022 18:44 Առողջապահության նախարարությունն իրականացնում է «Մասնագետի խորհուրդ» խորագրով շարքը 25/05/2022 18:36 «Աշխարհում ո՞րն է ամենաուժեղ բանակը․ եթե Նիկոլ Փաշինյանը լինի դրա գերագույն գլխավոր հրամանատարը, 48 ժամում կլինի կործանում»․ Արամ Վարդևանյան 25/05/2022 18:26 Հայաստանը չի կարող և չպետք է բանակցային գործընթացում վակուումի առաջացում թույլ տա և ողջունում է նաև ԵՄ ջանքերը. ԱԳ նախարար 25/05/2022 18:15 Առանց Հայաստանի գործուն աջակցության ու սատարման, Արցախի պաշտպանությունն ու զարգացումն ապահովել հնարավոր չէ․ Տիգրան Աբրահամյան 25/05/2022 18:04 «Մենք ջունգլիներում չենք ապրում, պատերի տակ ոչ մեկին չենք «գյուլլելու», բայց ովքեր գործել են դավաճանություն, դատարանի առջև պատասխան տալու են»․ Իշխան Սաղաթելյան 25/05/2022 17:56 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կոնսենսուսի մասին խոսելը չափազանցություն կլինի, բայցև այս ձևաչափի «մահվան» մասին լուրերը ևս փոքր-ինչ չափազանցված են. Միրզոյան 25/05/2022 17:47 Բացվելիք բոլոր ճանապարհները պետք է լինեն այն երկրների սուվերենության ներքո և օրենսդրություններով, որոնցով անցնում են. Արարատ Միրզոյան 25/05/2022 17:39 «Պատերազմը կանխելու մի ձև կար». Նիկոլ Փաշինյանն արեց խոստացած բացահայտումը (Տեսանյութ) 25/05/2022 17:21 Բրյուսելում անկլավների հարց չի քննարկվել, բայց Ադրբեջանն այդ հարցն ակնարկով կամ ուղիղ, ամենատարբեր ձևաչափերում բարձրացնում է. Փաշինյան (Տեսանյութ) 25/05/2022 17:13 Արցախի հարցը լուծելիս ցանկացած իշխանություն պետք է իրականացնի ժողովրդի կամքը, որն արդեն ձևակերպվել է․ Արմեն Ռուստամյան 25/05/2022 17:04 Ղարաբաղում ձերբակալված հայ զինվորական Էդուարդ Մարտիրոսովը կհանձնվի Հայաստանին 25/05/2022 16:56 Ընդդիմության գործողություններն այլևս քաղաքական չեն՝ լոգիստիկ են, խցանում են առաջացնում և մի փոքր զիջում են Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզմանը. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 25/05/2022 16:48 Ադրբեջանն անընդհատ փորձում է լրացուցիչ պայմանների հետ կապել գերիների վերադարձը, բայց Հայաստանը համաձայն չէ այդ դիրքորոշման հետ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 25/05/2022 16:19 Հայտնի են Վլադիմիր Եղիազարյանի անվան ծրագրավորման մրցույթի հաղթողները 25/05/2022 16:11 Գագիկ Ջհանգիրյանը հանդիպել է դատավորների հետ 25/05/2022 16:03 Ներքին Բազմաբերդ բնակավայրում շչակ է գործարկվելու 25/05/2022 15:58 Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը չորս ամսում աճել է 9,4 տոկոսով 25/05/2022 15:49 Մեղրիի մաքսային կետ-բաժնում hայտնաբերվել են տարբեր տեսակի ապրանքների անօրինական խմբաքանակներ 25/05/2022 15:37 Արարատի մարզում վթարային ջրանջատում կլինի 25/05/2022 15:30 Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն Արցախում ստեղծված իրավիճակը ներկայացնելու է ԱՄՆ Սենատի համապատասխան մարմիններին 25/05/2022 15:20 ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ու Բրիտանական խորհուրդը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել 25/05/2022 15:06 Ամերիաբանկն արժանացել է «Կայուն ֆինանսավորման գծով լավագույն բանկ» մրցանակին 25/05/2022 14:56 Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը Լիբանանում է 25/05/2022 14:42 Չեռնոգորիայի նախագահը պաշտոնական այց կկատարի Հայաստան 25/05/2022 14:28 Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 0-ից -2 աստիճան, առանձին շրջաններում հնարարավոր է կարկուտ 25/05/2022 14:23 Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԿԽՄԿ նախագահին. քննարկել են անհետ կորածների որոնողական աշխատանքների ընթացքի շարունակականության ապահովմանը վերաբերող հարցեր 25/05/2022 14:15 Իրավիճակը լարվեց դատարանում. զոհվածների հարազատների ու կարգադրիչների միջև քաշքշուկ սկսվեց (Տեսանյութ) 25/05/2022 14:01 Հայաստանի Հանրապետությունն ունի կլիմայական հավակնոտ օրակարգ․ Համբարձում Մաթևոսյան 25/05/2022 13:52 Եթե Վերին Լարսի խցանումը չլիներ, մարտ ամսվա 106.7%-ից հետո տնտեսական աճն ավելին կլիներ. Վահան Քերոբյան 25/05/2022 13:40 Պորտուգալիան հետևողականորեն աջակցում է Հայաստանին՝ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում. հայտարարություն 25/05/2022 13:33 «Նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպումն օրվա ամենահաճելի պահերից էր». Աննա Հակոբյանը Դավոսում է 25/05/2022 13:28 Սենատորներ Մենենդեսի ու Ռիչի հետ հանդիպմանն Արարատ Միրզոյանը ժամանել է ճիշտ ժամանակին. խոսնակ 25/05/2022 13:22 Red Wings ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Վոլգոգրադ-Երևան-Վոլգոգրադ երթուղով 25/05/2022 13:13 Ջրվեժ գյուղի տներից մեկի բակում ականանետի ական է հայտնաբերվել 25/05/2022 13:04 Երևանում 24-ամյա երիտասարդը 8-ամյա աղջիկ երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություններ է կատարել 25/05/2022 12:57 Հայաստանն այսօր 3 ներկայացուցիչ կունենա Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում 25/05/2022 12:49 2000 թվականից մինչև 2018-ը մեր երկիրը հրաժարվել էր ժողովրդավարական արժեքներից. կոռուպցիան երկիրը ուտում էր. ՀՀ նախագահ (Տեսանյութ) 25/05/2022 12:36 Սահմանազատման հարցով հայ-ադրբեջանական հանձնաժողովի նիստը տեղի կունենա հաջորդ շաբաթ՝ Մոսկվայում 25/05/2022 12:31 ՌԴ դեսպանն այցելել է Սյունիքի «Տեղ», «Պարույր Սևակ» սահմանային անցակետեր և Մեղրիի սահմանապահ ջոկատ 25/05/2022 12:22 Երկու անձ ձերբակալվել է՝ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով 25/05/2022 12:10 Մարզերում և Երևանում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում 25/05/2022 12:04 Երևանի Գոգոլի փողոցում փլուզում է տեղի ունեցել․ ճանապարհը երթևեկելի է 25/05/2022 11:56 Քարաթափման աշխատանքներ՝ Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհին. այն փակ է 25/05/2022 11:48 Սուտասան մարդկանց հետ հարցուպատասխանի գնալը անիմաստ է․ ԱԺ-ում էլ անելիք չունեմ. Արթուր Վանեցյան (Տեսանյութ) 25/05/2022 11:43 Փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին շարունակում է երկկողմանի փակ մնալ

Տվյալ բաժնի վերջին նյութերը