
22/01/2022 16:50
Ղազախստանում ահաբեկչության, սպանությունների, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնության գործադրման հատկանիշներով 1 822 քրեական գործ է հարուցվել
Ղազախստանի իրավապահ մարմինները 1 822 քրեական գործ են հարուցել ահաբեկչության, սպանությունների, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնության կիրառման հատկանիշներով, հայտարարել է այդ երկրի ՆԳ նախարար Երլան Տուրգումբաևը՝ պետական կառույցների ղեկավարների հետ Ղազախստանի նախագահի անցկացրած խորհրդակցության ժամանակ։
Հարուցված 1822 քրեական գործերից 116-ը փոխանցվել է դատախազության հատուկ ներկայացուցիչներին։
Նշվել է նաև, որ Ղազախստանի բոլոր շրջաններում օպերատիվ կանխարգելիչ միջոցառումներ են անցկացվում, շարունակում է բնակիչների մոտ պահվող ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերումն ու հավաքագրումը։
Ղազախստանի նախագահի հրավիրած խորհրդակցության ժամանակ Ազգային անվտանգության կոմիտեի նախագահը հայտարարել է, որ ահաբեկչության սպառնալիքի չեզոքացման և հետագայում ահաբեկչության բացառման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Ղազախստանի զինված ուժերի առանձին ստորաբաժանումները և ոստիկանները ահաբեկչության սպառնալիքի «կարմիր» աստիճան ունեցող շրջաններում ուժեղացված ծառայություն են իրականացնում, հատուկ պահպանության տակ են ռազմական օբյեկտները, զենք-զինամթերքի պահեստները։