22/01/2022 17:20
Ադրբեջանի պետական սահմանային ծառայության զինծառայողն ինքնասպան է եղել՝ ցած նետվելով հոսպիտալի վերջին հարկից
Ադրբեջանի զինվորական հոսպիտալներից մեկում ինքնասպան է եղել պետական սահմանային ծառայության զինծառայող Ռամիլ Ռզագուլիևը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ զինծառայողը հոգեկան առողջության հետ կապված խնդիրների պատճառով էր տեղափոխվել զինվորական հոսպիտալ։
Այսօր` ժամը 11:10-ի սահմանում, նա բարձրացել է զինվորական հոսպիտալի շենքի վերջին հարկ և ցած նետվել այնտեղից։ Ռզագուլիևը ծառայության էր անցել 2021 թվականի հոկտեմբերին։
Գործը նախաքննության փուլում է։