
22/01/2022 12:28
Ավարտվել է Ղազարավան ջրաղբյուրից դեպի Աշտարակ և Էջմիածին ձգվող խողովակաշարի կառուցումը
Ավարտվել է Արագածոտնի մարզի Ղազարավան ջրաղբյուրից դեպի Աշտարակի ու Էջմիածնի տարածաշրջանների բնակավայրեր ձգվող խողովակաշարի կառուցումը, հայտնում են «Վեոլիա ջուր» ընկերությունից։
Վթարված մետաղական խողովակաշարը փոխարինվել է նոր՝ 700 մետրանոց պոլիէթիլենայինով։ Նորակառույց ջրագիծն ավելի մեծ ճնշման է դիմանում, հետևաբար դրանով հնարավոր է ավելի շատ ջուր առաքել սպառողներին:
Արդյունքում «Ագարակ» պոմպակայան մուտք գործող ջրաքանակն ավելացել է, ճնշումը բարձրացել, ինչը հնարավորություն է տվել պոմպերն աշխատեցնել ավելի նվազ հզորությամբ (51Կվ/ժամից՝ 36Կվ/ժամ) և տնտեսել շուրջ 29% հոսանք:
Առաջիկա օրերին այստեղ կփոխարինվի խողովակաշարի մի փոքր հատված ևս ու կտեղադրվի փական, որը թույլ կտա էլեկտրաէներգիայի տնտեսումը հասցնել 50%-ի: