«Անհրաժեշտ են իմաստալից, խորը մտածված, կշռադատված գործողություններ, այլապես կհայտնվենք պատմության լուսանցքում». նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել

23/01/2022 20:13

«Անհրաժեշտ են իմաստալից, խորը մտածված, կշռադատված գործողություններ, այլապես կհայտնվենք պատմության լուսանցքում». նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել


Ես շատ երկար եմ մտածել և որոշել եմ մոտ չորս տարի ակտիվ աշխատելուց հետո հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից: Այդ որոշումը բացարձակապես էմոցիոնալ չէ և բխում է որոշակի տրամաբանությունից, ասված է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի տեքստում։

«1990-ականների սկզբին աշխարհաքաղաքական մեծ փոփոխությունների հետևանքով մեր ժողովրդին մեծագույն հնարավորություն ընձեռվեց ստեղծել իր անկախ պետությունը: Մեր առաքելությունը ոչ թե մի դրոշը մեկ ուրիշով փոխարինելն էր, այլ՝ կառուցել երկիր, որը դարեր անց վերստին կապահովի հայերի անվտանգությունը, առաջընթացը և բարգավաճումը:

Ընդգծում եմ՝ անկախ պետության գոյության հիմնական իմաստը պատասխանատվություն ստանձնելու ու կրելու կարողությունն է, երբ ինքներս ենք գիտակցում, որ միայն մենք ենք, որպես մեկ միասնական մարմին, սեփական հաղթանակներ կերտողը և սեփական պարտությունների մեղավորը:

Նման պատմական հնարավորությամբ ոգևորված՝ ես, ինչպես և իմ շատ հայրենակիցներ, նվիրվեցի այդ առաքելությանը: Տարբեր պատճառներով այս կամ այն փուլերում իմ մասնակցության ակտիվությունը փոխվում էր, բայց ես չէի դադարում հավատալ մեր վերջնական համազգային հաջողությանը: Եվ հենց դա էր Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնելու առաջարկությանը համաձայնելու իմ գլխավոր շարժառիթը:

Ընդունելով այդ կարևոր որոշումը՝ ես ելնում էի ինձ արված առաջարկությունից, ըստ որի՝ նախագահական նոր ինստիտուտը ունենալու է գործիքներ և հնարավորություններ՝ ազդելու արտաքին քաղաքական և տնտեսական, ներդրումային քաղաքականության վրա, Սփյուռքի հետ հարաբերությունների վրա, ինչպես նաև միջազգային ասպարեզում համազգային շահերն առաջ մղելու և նոր գիտակրթական ու բարձր տեխնոլոգիական միջավայր ձևավորելու համար:

Որոշ ժամանակ անց տեղի ունեցան 2018թ. ապրիլ-մայիսյան իրադարձությունները...

Կարող է հարց ծագել՝ ինչու՞ ես հրաժարական չտվեցի այդ պահին: Պատասխանն ակնհայտ է՝ այն պատասխանատվության պատճառով, որը ես վերցրել էի ինձ վրա՝ ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը: Ես պարտավոր էի անել ինձնից կախված ամեն ինչ՝ բացառելու ներքին պառակտման հետագա խորացումը, հնարավոր բախումները, որոնք կարող էին հանգեցնել չափազանց բացասական հետևանքների: Ես նաև ձգտում էի իմ երկարամյա աշխատանքի շնորհիվ ձեռք բերած հեղինակությունը, կապերը և իմ միջազգային քաղաքական ու տնտեսական ներուժը ծառայեցնել ուժեղ և կայուն պետականության կառուցմանը:

Կրկին կարող է հարց առաջանալ, թե ինչու՞ Նախագահը չկարողացավ ազդել այն քաղաքական իրադարձությունների վրա, որոնք մեզ հասցրել են ներկայիս համազգային ճգնաժամի: Պատճառը կրկին ակնհայտ է՝ համապատասխան գործիքների պակասը, գործիքներ, որոնցով ցանկացած պետական պաշտոնյայի օժտում է բացառապես մեկ փաստաթուղթ՝ Սահմանադրությունը: Հենց գործող Հիմնական օրենքի մեջ են թաքնված մեր որոշ կարևոր խնդիրների արմատները:

Մենք ունենք պարադոքսալ իրավիճակ, երբ Նախագահը ստիպված է պետականության երաշխավոր լինել՝ փաստացի չունենալով որևէ իրական գործիք: Սահմանադրությունը նաև ենթադրում է մեկ ինստիտուտի գերակայություն մյուսի նկատմամբ, Սփյուռքի հայտնի մասնագետների համար ստեղծում է խոչընդոտներ՝ պատմական Հայրենիքի պետական ինստիտուտների կառավարմանը մասնակցելու համար, և այլն:

Մենք խորհրդարանական հանրապետություն ենք ձևով, բայց ոչ բովանդակությամբ: Իմ առաջարկության իմաստը և նպատակը եղել է ոչ թե կառավարման մի ձևից մյուսին (խորհրդարանականից կիսանախագահականի կամ նախագահականի) անցնելը, այլ՝ զսպումների և հակակշիռների վրա հիմնված պետական համակարգ ստեղծելը: Առանց դրա դժվար է խոսել նշանակալից ձեռքբերումների մասին, քանի որ առաջընթացի և հաջողության հնարավոր է հասնել միայն կանխատեսելի և ներդաշնակ համակարգի պայմաններում:
Ուրախ եմ, որ ստեղծվել է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում կառավարությանը: Ես հույս ունեմ, որ, ի վերջո, սահմանադրական փոփոխությունները տեղի կունենան, և հաջորդ նախագահն ու նախագահական ինստիտուտը կկարողանան աշխատել ավելի հավասարակշռված և համակարգված միջավայրում:

Մենք ապրում ենք յուրատեսակ իրականության մեջ, իրականություն, որտեղ Նախագահը չի կարող ազդել պատերազմին և խաղաղությանը վերաբերող հարցերի վրա:

Իրականություն, երբ նա չի կարող վետո կիրառել այն օրենքների վրա, որոնք համարում է պետության և ժողովրդի համար ոչ նպատակահարմար:

Իրականություն, երբ Նախագահի հնարավորություններն ընկալվում են ոչ թե որպես առավելություն պետության համար, այլ՝ տարբեր քաղաքական խմբերի կողմից դիտարկվում են որպես իրենց սպառնացող վտանգ:

Իրականություն, որտեղ Նախագահն իր ներուժի գերակշիռ մասը չի կարողանում օգտագործել ի նպաստ համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների լուծման:

Իրականություն, որտեղ աշխարհը գտնվում է մշտական տուրբուլենտության գոտում, սակայն Նախագահը սահմանադրական գործիք չունի՝ օգնելու իր երկրին:

Իրականություն, որտեղ պետության գլուխը և երբեմն նաև նրա ընտանիքը թիրախավորվում են տարբեր քաղաքական խմբավորումների կողմից: Վերջիններս այնքան էլ հետաքրքրված չեն նախագահական ինստիտուտի կողմից ի շահ երկրի իրականացված ձեռքբերումներով, որքան իմ անցյալով, դավադրության զանազան տեսություններով ու միֆերով: Իմ անձի հանդեպ այդ «մտահոգվածությունը» դուրս է գալիս նաև բարոյականության սահմաններից՝ վերջնական արդյունքում ուղղակիորեն բացասաբար ազդելով առողջության վրա:

Ես շատ երկար եմ մտածել և որոշել եմ մոտ չորս տարի ակտիվ աշխատելուց հետո հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից:

Այդ որոշումը բացարձակապես էմոցիոնալ չէ և բխում է որոշակի տրամաբանությունից:

Նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա:

Մեր պետության համար այս բարդ փուլում, երբ անհրաժեշտ է համազգային միասնություն, նախագահական ինստիտուտը չպետք է դառնա բամբասանքների ու դավադրության տեսությունների թիրախ՝ դրանով իսկ շեղելով հասարակության ուշադրությունը կարևորագույն խնդիրներից:

Այսօր, ինչպես երբեք, անհրաժեշտ են իմաստալից, խորը մտածված,կշռադատված և բովանդակալից գործողություններ: Այլապես մենք՝ ողջ աշխարհի հայությունը, չենք հասնի մեր առաքելության նպատակին և կհայտնվենք պատմության լուսանցքում:

Մենք այլևս սխալվելու իրավունք չունենք:

Վերջում ցանկանում եմ առանձնակի երախտագիտություն հայտնել մեր քաղաքացիներին և Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ երկրի համար այս բարդ ժամանակներում հաստատակամություն, տոկունություն, համբերատարություն և արիություն ցուցաբերելու համար:

Առանձնահատուկ շնորհակալություն մեր քաջարի բանակի զինվորներին և սպաներին, խոնարհումս մեր Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների ընտանիքներին:

Շնորհակալ եմ նաև Հանրապետության նախագահի աշխատակազմի բոլոր աշխատակիցներին և պետական կառույցների իմ գործընկերներին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար», - ասված է Սարգսյանի հայտարարությունում։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:48 Սամվելի 7 մլն դրամ գրավի գումարը հավաքելու համար ունենք ընդամենը 2 օր. Ռուբեն Մելիքյան Այսօր, 13:32 ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ Այսօր, 13:20 Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում Այսօր, 13:18 Այսօր հայտարարել եմ գործադուլ, բոլորդ էլ կարող եք այդ քայլին գնալ. Ակցիայի մասնակից (Տեսանյութ) Այսօր, 13:14 Մենք հստակ վերլուծել ենք անցած 4 տարիների մեր սխալները. ստիպված ենք կանգնեցնել այս ապահայկական գործընթացը. Չախալյան (Տեսանյութ) Այսօր, 13:08 Լիլիթ Հովհաննիսյանը երկրպագուներին է ներկայացրել իր նոր՝ «Ուշ ա» տեսահոլովակը Այսօր, 13:00 Անմոռանալի հույզեր… ․ այն ամենն, ինչ կմնա ԴԴՏ-ի երևանյան համերգից հետո Այսօր, 12:55 Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանրամասներ՝ ՔԿ-ից Այսօր, 12:47 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից Այսօր, 12:40 Փաստորեն, էս իշխանության համար բանտում պահվող քաղաքական բանտարկյալների լիմիտը 5-ն է. Աթանեսյան Այսօր, 12:34 Խոշտանգման մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, Սամվելը վաղը հրավիրվել է հարցաքննության. Ռուբեն Մելիքյան Այսօր, 12:30 Մեր պայքարը ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման համար է. Չախալյանն առաջարկեց ակցիան սկսել աղոթքով (Տեսանյութ) Այսօր, 12:20 Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների միջանկյալ բակում ապամոնտաժվում է 22 ավտոտնակ Այսօր, 12:17 Վերանայվելու են տեսալսողական հաղորդումների տեխնիկական չափանիշները. Քննարկում՝ ԲՏԱՆ-ում Այսօր, 12:16 36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ռուբլու հափշտակության վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ, 5-ը կալանավորվել են Այսօր, 12:14 «Էրեբունի» օդանավակայան տանող ճանապարհին մեքենա է այրվել Այսօր, 12:12 Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան Այսօր, 12:04 Վահան Կոստանյանը հանդիպել է Սաուդյան Արաբիայի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի հետ Այսօր, 11:59 «Համալսարանը դուրս բերեցինք ճգնաժամից». Դավիթ Գյուրջինյանը նշանակվեց Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր (Տեսանյութ) Այսօր, 11:54 ԱՄՆ Կոնգրեսի անդամը կարևորում է ԼՂ տեղահանվածներին օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը Այսօր, 11:49 Այսուհետ թեթև աստիճանի մտավոր հետամնացության, գանգոսկրերի, գլխուղեղի նորագոյացությունների՝ կիստաների և գիշերամիզության ախտանշանների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինի Այսօր, 11:41 Մինչև վերջ պայքարելու ենք այս վարչախմբին հեռացնելու համար. Հովհաննես Շահինյան Այսօր, 11:39 Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Այսօր, 11:34 Խաղաղապահների կարիքն այլևս չկա, քանի որ ոչ ոք չի վիճում այն ​​փաստի հետ, որ «Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին». Պետդումայի պատգամավոր Այսօր, 11:30 Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ Այսօր, 11:28 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 500 ուսուցիչներ արդեն աշխատանքի են անցել Հայաստանում Այսօր, 11:15 Նիկոլ Փաշինյանը մեզ ասել է` Խրեմլու գյուղը տալու եմ և վերջ. Հրապարակ Այսօր, 11:08 Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Էկոնոմիկայի և պլանավորման նախարարը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Այսօր, 11:02 Կոտայքում «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է. կա զոհ և վիրավոր, նրանց գյուղացիները հայտնաբերել են ավտոմեքենայից 20 մետր հեռավորության վրա Այսօր, 10:56 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից Այսօր, 10:44 Ռուսաստանի քաղաքականությունը Հրվ․ Կովկասում բերեց նրան, որ ՌԴ ազդեցությունը սկսեց թուլանալ, իսկ թուրքական ներկայությունն աճեց․ Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:38 Մեզ համոզում էին՝ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, ապա Սկանդինավյան խաղաղապահը կգա, սպասում ենք. Մարուքյան Այսօր, 10:34 Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը սեփականության իրավունքով կփոխանցվի ՀՀ-ին Այսօր, 10:28 ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Այսօր, 10:20 Պիտի ասեք՝ վա՛յ, ինչ լավ ա, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն ա․ Փաշինյանը՝ Կիրանցում Այսօր, 10:17 «Ժողովուրդ». Իշխանությունները իրենց «սրտի» կառուցապատողներից որ մեկի մոտ էլ փորձեն ստուգում իրականացնել, կբացահայտեն ավելին Այսօր, 10:09 «Հրապարակ». Իշխանության խոսքի հանդեպ տավուշցիները հավատ չունեն այլևս և որոշել են սպասել քայլերին Այսօր, 10:07 «Փաստ». «Գող-գող գալիս-գնում են». Հոգևորականը Փաշինյանի՝ Ոսկեպար այցի մասին Այսօր, 10:05 «Ժողովուրդ». Ո՛չ պետությունը, ո՛չ համակարգը, ո՛չ էլ ՊԵԿ-ը պատրաստ չէին Այսօր, 10:03 «Հրապարակ». Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Այսօր, 10:01 «Փաստ». Իշխանությունը փաստացի խաբեց միջազգային գործընկերներին՝ հարվածի տակ դնելով երկրի վարկանիշն ու հեղինակությունը Այսօր, 09:58 «Ժողովուրդ». Իրավապահ համակարգը փորձել է կապ հաստատել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ Այսօր, 09:47 «Հրապարակ». Օսկանյանի վերադարձը նախատեսվում է ապրիլի 24-25-ին Այսօր, 09:43 «Փաստ». Բայդենի վարչակազմին այլ բան չի մնում, քան հայացքներն ուղղել դեպի Հարավային Կովկաս Այսօր, 09:41 «Ժողովուրդ». Իշխանությունները ԵՄ անդամակցության հարցն այլևս անհաս ցանկություն են համարում Այսօր, 09:37 «Հրապարակ». Դատարանը կալանքի ու ազատության միջև միջանկյալ լուծում է գտել Այսօր, 01:56 Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք, սահմանվեց 7 միլիոն դրամի գրավ 17/04/2024 23:58 Սամվել Վարդանյանի գործով դատական նիստն ավարտվեց․ Փաստաբանները լուսանկար հրապարակեցին, որն անհերքելի ապացույց է՝ Վարդանյանին խոշտանգման ենթարկելու մասին 17/04/2024 23:34 Գամմա դանակ. Նորագույն տեխնոլոգիան՝ որպես ստերեոտակտիկ թերապիայի մեթոդ 17/04/2024 23:23 «Իմնեմնիմին»-ն է եթերում․ Այսօրվա հերթապահներն Էդգար Ղազարյանն ու Նարեկ Մարգարյանն են 17/04/2024 23:13 Ուրացում և վանդալիզմ․ «Հիշենք մեր հերոսներին» գրությունն ու զոհված զինվորների նկարները ներկով ջնջել են 17/04/2024 23:02 Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին երկիրը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ, քանի որ ռազմակայան է տրամադրել իսրայելական ԱԹՍ-ների համար 17/04/2024 22:47 Քաղաքացին ընկել է փոսը․ անհրաժեշտ է օգնություն 17/04/2024 22:34 Մոլդովան ամբողջությամբ վերականգնել է Ռուսաստանի հետ փոստային հաղորդակցությունը 17/04/2024 22:18 «Սրանց ուրացման քաղաքականությունը պետք է արժանանա լրջագույն դիմադրության Հայաստանում և Սփյուռքում»․ Կոչ՝ ավելի վճռական ու մեծ թափով մասնակցել Ջահերով երթին 17/04/2024 22:01 Պատմությունը քաղաքական հայտարարություններով չի վերանում․ Թուրք պատգամավոր՝ Գորշ գայլերի ներկայացուցիչն էլ Ցեղասպանության մասին ասում էր, թե ընդամենը 12 հազար հայ է սպանվել 17/04/2024 21:37 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կողմից «Առավոտ» օրաթերթի լրագրողի նկատմամբ սանձարձակ պահվածքը 17/04/2024 21:22 ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Իրան 17/04/2024 21:09 «Պահանջում ենք պատգամավոր Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել» 17/04/2024 20:57 Անհայտ ավտոմեքենայի վարորդը 51-ամյա կնոջ է վրաերթի ենթարկել 17/04/2024 20:47 3-րդ հարկից վայր ընկած երեխայի վիճակը դեռ ծանր է 17/04/2024 20:33 Ինչպե՞ս հասկանալ՝ երբ է մարդը հիմար կամ խելագար ձևանում 17/04/2024 20:22 Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ 17/04/2024 20:11 «Բնակիչները գոհունակություն են հայտնել կառավարության նախաձեռնությունից»․ Պաշտոնական տեղեկատվություն՝ Տավուշի մարզ Փաշինյանի այցի մասին 17/04/2024 19:55 Արցախից Ռուսաստանի դուրս գալը էլ ավելի է մեծացնելու Սյունիքի խոցելիությունը․ Վարուժան Գեղամյան 17/04/2024 19:38 Միրզոյանը Սաուդյան Արաբիայի արտգործնախարարին էլ ներկայացրեց Փաշինյանի մշակած «Խաղաղության խաչմերուկ»-ը 17/04/2024 19:20 Վերջին զեկույցների նման զեկույցներ լինելու են, ավելին՝ խստանալու են. Հովհաննես Խուդոյան (Տեսանյութ) 17/04/2024 19:07 ՀՀ ինքնիշխան տարածքներ հանձնելը, իշխանության վերազանցությամբ ընդունված ապօրինի որոշումները պետության դեմ ուղղված ծանր հանցագործություններ են․ «Տավուշը հանուն Հայրենիքի» 17/04/2024 18:56 Օրինականության մակարդակի անկում կա համակարգի ներսում․ Նախկին փոխոստիկանապետ 17/04/2024 18:44 Փաշինյանի ռեժիմի գործողությունները վկայում են մարդու իրավունքների, խոսքի ազատության, ժողովրդավարության հիմնարար նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհանքի մասին․ ՀԱԿ 17/04/2024 18:33 Խաչատուրյանը դեսպանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Բաշար ալ Ասադին․ Սիրիայի Անկախության օրն է 17/04/2024 18:23 «Խորհուրդ եմ տալիս սխալներ չգործել»․ Իրանի բանակի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարն զգուշացրել է՝ Իսրայելի հնարավոր գործողության դեպքում Սու-24 ռմբակոծիչները հարվածներ կհասցնեն 17/04/2024 18:09 Լուրերը, որ Իսրայելի բարեկամ Բաքուն համաձայնել է Իրանի դեմ օդային հարձակումների համար երեք ռազմակայան տրամադրել, պատահական չեն․ Իրանագետ 17/04/2024 17:56 «Արել է, թող քաշի․ ձեռք է բարձրացրել պետության վրա»․ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյան 17/04/2024 17:44 «Համագործակցության համար» մեդալներ՝ ոստիկաններին 17/04/2024 17:32 Իշխանությունը թիրախավորում է պարզ քաղաքացու, ով ընդամենը իր քաղաքական-քաղաքացիական դիրքորոշումն է արտահայտել․ «Միասնություն» շարժում 17/04/2024 17:20 Փաշինյանը հետքայլ է արել, բայց դա հարցի լուծում չէ. փորձում են փափուկ բարձ դնել ժողովորդի գլխի տակ. Դանիելյան 17/04/2024 17:07 «Տարածքի փոխանակում, այլընտրանքային ճանապարհ, դիրքերում՝ սահմանապահներ»․ Ինչ է խոսել Փաշինյանը Ոսկեպարում 17/04/2024 16:56 «Սամվել Վարդանյանի դաժան խոշտանգումը անձամբ ՔՊ ղեկավարի քաղաքական պատվերի արդյունքն է»․ Հայաստանի հելսինկյան կոմիտե 17/04/2024 16:45 ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Իրանի դեմ պատժամիջոցների օրենքն անժամկետ դարձնելու նախագծին 17/04/2024 16:38 Իր հակահայ քայլով Փաշինյանը հարցականի տակ է դնում Հայոց ցեղասպանության իրողությունը․ Մուրադ Փափազյան 17/04/2024 16:35 Հայաստանում արված վիրահատությունից հետո Էվան Վրաստան է վերադարձել կուրանալու վտանգը հաղթահարած (Տեսանյութ) 17/04/2024 16:32 Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել 17/04/2024 16:29 Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է 31 հատ հակատանկային ական 17/04/2024 16:27 Ագարակում 93-ամյա կնոջը բռնաբարելու և սպանելու դեպքի նախաքննությունն ավարտվել է. 24-ամյա երիտասարդը կալանավորվել է 17/04/2024 16:25 ՀՀ-ն ադեկվատ քաղաքականության դեպքում կարող էր ունենալ Իսրայելին հավասար ցուցանիշ. Մարգարյան (Տեսանյութ) 17/04/2024 16:16 Չկա մի երկիր, որ հիմնական եկամուտի հոսքերը ստանում է X երկրից, բայց քաղաքականպես Y երկրի դաշտում է գտնվում. Պարսյան (Տեսանյութ) 17/04/2024 16:12 «90 %-ով գարանտիա եմ տալիս, որ ձեր ուզածն է լինելու». Փաշինյանը խոստացել է ոսկեպարցիներին 17/04/2024 16:03 ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 67 կգ դեղորայքի տեղափոխումը 17/04/2024 15:58 Փաշինյանն ասել է՝ 90 տոկոսով պայմանավորվածություն ունենք Ալիևի հետ, որ մնում ենք կանգնած նույն դիրքերում. Պետրոսյան 17/04/2024 15:48 Տավուշցիների հետ հանդիպումից հետո, Նիկոլ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ. Վարչապետի խոսնակ 17/04/2024 15:38 Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչներին 17/04/2024 15:36 Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել և բախվում է մարտահրավերների. Վարդանյան 17/04/2024 15:26 «Խուլիգանախմբի ջղաձգումները կարապի երգ են հիշեցնում». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 17/04/2024 15:21 Պուտինն ու Ալիևը որոշում են կայացրել ԼՂ-ից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման մասին 17/04/2024 15:18 Այս իշխանությունը սպասում է աջակցություն մի տեղից, որը, բացի խոսքից, այլ բան չի առաջարկում. Բոստանջյան (Տեսանյութ) 17/04/2024 15:09 Անվտանգային հարցը կլուծվի միայն համընդհանուր՝ բոլոր ուժերի կոնսենսուսի պայմաններում. Մելքումյանը փոխանցեց ոսկեպարցիների «մեսիջը» (Տեսանյութ) 17/04/2024 14:58 Լիլիթ Շաբոյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար 17/04/2024 14:53 Սամվել Վարդանյանի նկատմամբ քաղաքական իշխանության հաշվեհարդարի բնույթն ու ոճը հիշեցնում է Ռամիլ Սաֆարովի ոճրագործությունը․ «Որդիների կանչ» 17/04/2024 14:40 «Պատրաստ ենք անել ամեն բան, որ ՀՀ-ն ավելի մոտ կանգնի եվրոպական ընտանիքին»․ Վիլնյուսում Ալեն Սիմոնյանին ընդունել է Լիտվայի Սեյմի նախագահը (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը