23/01/2022 22:50
Ազգային ժողովում ստացել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ ծանուցումը
Ազգային ժողովում ստացել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ ծանուցումը, Aysor.am-ին ասաց ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։
Նշենք, որ նախագահի հրաժարականը ուժի մեջ կմտնի, եթե առաջիկա յոթ օրերի ընթացքում Արմեն Սարգսյանը հետ չվերցնի հրաժարականի մասին իր դիմումը։
ՀՀ Սահմանադրության 5-րդ գլխի 126-րդ հոդվածում նշվում է, որ Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան քսանհինգ, և ոչ ուշ, քան երեսունհինգ օր հետո անցկացվում է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն:
Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը: Այդ մասին ասված է ՀՀ Սահմանադրության 144 հոդվածում։