24/01/2022 17:38
Այսպես ՄԻՊ չեն ընտրում․ այսպիսի ՄԻՊ-ը լեգիտիմություն ու հեղինակություն չի ունենում ի սկզբանե․ իրավապաշտպան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանի ՔՊ խմբակցության թեկնածուի ընտրություններին։
«ՔՊ-ն 68 ձայնով ընտրեց իր իրավունքների պաշտպանին։ Ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները քվեարկությանը չեն մասնակցել։
Այսպես ՄԻՊ չեն ընտրում։ Այսպիսի ՄԻՊ-ը լեգիտիմություն ու հեղինակություն չի ունենում ի սկզբանե։
Կարճ ասած, ՌԻՊ MIP (կամ RIP ՄԻՊ)։
Հ․Գ. Հիշեցնեմ, որ ՔՊ ՄԻՊ-ը պաշտոնը ստանձնելու է փետրվարի 23-ին։ Մինչ այդ շարունակելու է պաշտոնավարել ՀՀ ՄԻՊ-ը»,- գրել է Ռուբեն Մելիքյանը։