24/01/2022 12:49
Արթուր Դավթյանը բնականոն շարունակում է իր գործունեությունը, այս պահին չկա դա անհնարին դարձնող որևէ հանգամանք. Աբրահամյան
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բնականոն շարունակում է իր գործունեությունը, և այս պահին չկա դա անհնարին դարձնող որևէ հանգամանք, այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ դեկան նշանակվելու կամ նմանատիպ որևէ զրույց ՀՀ գլխավոր դատախազը որևէ մեկի հետ չի ունեցել. «գրված բամբասանքին նման մտավարժանքներով արժանահավատություն հաղորդելու փորձերը պրիմիտիվ են»:
«Ինչ վերաբերում է ՌԴ-ին քաղաքացիության հարցով դիմելուն, ապա արդեն հերքվածը կրկին հերքելու կարիք, թերևս, չկա», - նշել է Աբրահամյանը։