24/01/2022 17:26
Ռուսաստանի դեմ պետք է կիրառվեն «անտանելի պատժամիջոցներ»․ Լիտվայի ԱԳ նախարար
Պատժամիջոցները, որոնք կկիրառվեն Ռուսաստանի դեմ՝ վերջինիս կողմից անվտանգության «կարմիր գծերը» հատելու դեպքում, պետք է անտանելի լինեն, հայտարարել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը՝ հստակեցնելով, որ առաջին հերթին նկատի ունի Ուկրաինայի սահմանների մոտ ստեղծված իրավիճակը։
«Մենք հավանական ենք համարում պատերազմն Ուկրաինայում։ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի սահմանը հատելը կնշանակի հատել «կարմիր գծերը», ինչին պետք է հաջորդեն Ռուսաստանի համար անտանելի պատժամիջոցներ»,- ասել է Լիտվայի արտգործնախարարը։
Լանդսբերգիսի կարծիքով՝ միայն այդպիսի պատժամիջոցներն ու սահմանափակումները կարող են Ռուսաստանի վրա ազդել։
«Միայն անտանելի պատժամիջոցները կարող են զսպող գործոն հանդիսանալ։ Եթե դրանք թեթև լինեն, ապա զսպող գործոն չեն լինի»,- ասել է նա։