24/01/2022 12:54
Հայաստանի ժուռնալիստների միության հերթական համագումարը տեղի կունենա հունվարի 29-ին
Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ) հերթական համագումարը տեղի կունենա հունվարի 29-ին՝ ժամը 12:00-ին, «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի «Էրեբունի» սրահում (9-րդ հարկ):
ՀԺՄ անդամներին միությունից խնդրում են ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով: Միջոցառումը բաց է լուսաբանման համար: Համագումարը լուսաբանել ցանկացող լրագրողները պետք է ներկայանան լրատվամիջոցը ներկայացնող անվանաքարտերով և անձը հաստատող փաստաթղթերով: