24/01/2022 19:36
Փաստաբանը պարզել է՝ ուր են տարել Սայաթ Շիրինյանին
«Իմ ունեցած տեղեկություններով՝ Սայաթ Շիրինյանն այժմ գտնվում է ոստիկանության Մարտունու բաժնում։ Մարտունու ճանապարհին ենք», ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Բենիկ Գալստյանը։
Հիշեցնենք՝ Գալստյանն ավելի վաղ հայտնել էր, որ ոստիկանության պահեստազորի գնդապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Սայաթ Շիրինյանին ինչ–որ անձինք իր տան բակից տարել են՝ անհայտ ուղղությամբ։
Փաստաբանն ասել էր նաև, որ երկար ժամանակ է՝ չի կարողանում ճշտել, թե ուր են տարել իր պաշտպանյալին։
«Իրավապահ համակարգի մի քանի կառույց մտա, դեռևս տեղեկություն չունեմ։ ԱԱԾ եմ մտել, ոստիկանության կենտրոնական ապարատ, ոստիկանության Երևանի քաղաքային վարչություն, այս տեղերում դեռևս տեղեկություններ չունեն»,– ասել էր Գալստյանը։