25/01/2022 19:46
ԱՄՆ-ում մի խումբ մարդիկ են միայն շահագրգռված Ռուսաստանի հետ պատերազմով՝ դրա հաշվին գումար վաստակելու համար․ Ռեյգանի նախկին խորհրդական
««Ռուսաստանի հետ հավանական պատերազմի» շուրջ խուճապը ԱՄՆ-ում այժմ, առավել, քան երբևէ, մեծ է, որովհետև նախագահ Ջո Բայդենն ունակ չէ դրա դեմն առնել։ Ընդ որում, այդ խուճապը տարածում են մի խումբ մարդիկ, իսկ հասարակությունը հակամարտելու դույզն իսկ ցանկություն չունի»,- ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի՝ ԽՍՀՄ-ի հարցերով խորհրդական Սյուզաննա Մասսին։
«Պատերազմը միշտ է հնարավոր, իրավիճակն այսօր ավելի է վատացել, քանի որ սպառազինություններն ավելի վտանգավոր են դարձել։ Բայց ամերիկյան հասարակությունը Ռուսաստանի հետ պատերազմելու ոչ մի ցանկություն չունի։ Մի խումբ մարդիկ են միայն դրանում շահագրգռված, սակայն խուճապն ԱՄՆ-ում այժմ ավելի մեծ է, քան վերջին 20 տարվա ընթացքում էր»,- ասել է Ռեյգանի նախկին խորհրդականը։
Ըստ նրա՝ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը ոչինչ չի անում՝ այդ խուճապին վերջ տալու համար, իսկ Ռուսաստանի հետ զինված հակամարտությամբ ԱՄՆ-ում մի ոչ մեծաթիվ խումբ է միայն շահագրգռված՝ տարբեր պաշտոններ զբաղեցնող այդ մարդիկ ցանկանում են դրա հաշվին գումար վաստակել։
«Ամեն դեպքում, ես չեմ կարծում, որ խաղաղությունը Ռուսաստանի հետ անհնարին է»,- նշել է Ռոնալդ Ռեյգանի նախկին խորհրդականը։