25/01/2022 20:34
Bloomberg-ը պարզել է, թե ինչ կատասխանի ԱՄՆ-ն՝ անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներին
ԱՄՆ-ն, ի պատասխան անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկների, մտադիր է մատնանշել առանձին ոլորտներ, որոնց շուրջ Ռուսաստանի հայտնած մտահոգություններին հնարավոր կլինի արձագանքել, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով ԵՄ-ում իր աղբյուրին, որը խնդրել է չհայտնել իր անունը։
Գործակալության աղբյուրի հայտնած տվյալների համաձայն, ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներին տրվելիք իր պատասխանը համաձայնեցնում է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ։
Փոքր է հավանականությունը, որ ամերիկյան կողմի պատասխանում մանրամասն քննարկման առնվեն Ռուսաստանի պահանջները, բայց կմատնանշվեն այն ոլորտները, որոնցում, արևմտյան դաշնակիցների կարծիքով, իրենք կկարողանան լուծել Ռուսաստանի բարձրաձայնած խնդիրները։ Միևնույն ժամանակ, կմատնանշվեն նաև Ռուսաստանի այն քայլերն ու գործողությունները, որոնք տագնապ են առաջացնում Եվրոպայում։