25/01/2022 22:02
34-ամյա տղամարդը կոտրել է պահեստի դռան փականը և գողություն արել (Տեսանյութ)
Հունվարի 21-ին, ժամը 9։30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ Քոչինյան փողոցում գտնվող մի ընկերության պահեստից գողություն են արել:
Օպերատիվ խումբը մեկնեց նշված փողոց։ Հունվարի 20-ից 21-ը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել էին պահեստի դռան փականը և գողացել էլեկտրական սարքավորումներ ու այլ ապրանք։
Քրեական հետախույզների արագ և օպերատիվ աշխատանքի արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գաղտնի հափշտակությունը հնարավոր է կատարած լինի Մայակ թաղամասի 34-ամյա մի բնակիչ: Բացատրական աշխատանքի շնորհիվ նույն օրը նա ներկայացավ ոստիկանության Նոր Նորքի բաժին և տվեց խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերվել է:
Հանգամանքները պարզվում են: