26/01/2022 21:12
ԱՄՆ-ը Ռուսաստանին է փոխանցել անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկների պատասխանը․ Bloomberg
ԱՄՆ-ը Ռուսաստանին է փոխանցել անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկների պատասխանը, Twitter-ի իր էջում գրել է Bloomberg գործակալության լրագրող Ջենիֆեր Ջեյքոբսը։
«ԱՄՆ-ի գրավոր պատասխանն արդեն փոխանցվել է Ռուսաստանին»,- գրել է նա։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ է եկել Ռուսաստանում Միացյալ նահանգների դեսպան Ջոն Սալիվանը։ CNN հեռուստաընկերությունը, հղում անելով իր աղբյուրին, հաղորդել էր, որ ամերիկյան կողմը մտադիր է անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկների պատասխանը Մոսկվային փոխանցել չորեքշաբթի։