26/01/2022 10:44
Բայդենը կարծում է, որ աշխարհը կփոխվի, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա
Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա կարող է փոխել աշխարհը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բայդենը լրագրողներին տված հարցազրույցում նշել է, որ նման ներխուժումը «խոշորագույնը կլինի Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո»։
«Դա կարող է փոխել աշխարհը», - ասել է Բայդենը։
Միաժամանակ ԱՄՆ նախագահը նախազգուշացրել է, որ նման ներխուժման համար Ռուսաստանը կունենա «ահռելի հետևանքներ»։