26/01/2022 09:21
«Ժողովուրդ». Արտակ Դավթյանի, Դավիթ Տոնոյանի, Դավիթ Գալստյանի գործով ուշագրավ զարգացումներ ու կալանավորումներ դեռ կլինեն
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «անպիտան» հրթիռներ գնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով ուշագրավ զարգացումներ են սպասվում:
«Ինչպես հայտնի է, ԱԱԾ-ն նախաքննության ավարտ է հայտարարել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի և մյուսների վերաբերյալ քրեական գործով, այն ուղարկել է դատարան։
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ն որոշել է վերոնշյալ պաշտոնատար անձանց մասով գործն անջատել և դատարան ուղարկել, իսկ, ահա, բուն Զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ենթադրյալ չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը ԱԱԾ-ում շարունակվում է։
Ստացվում է` քրեական գործով ուշագրավ զարգացումներ ու կալանավորումներ դեռ կլինեն», - գրել է թերթը։