26/01/2022 21:43
ՌԴ ԱԳՆ-ն հաստատում է․ ԱՄՆ դեսպանը Մոսկվային է փոխանցել անվտանգության երաշխիքների վերաբերյալ Վաշինգտոնի պատասխանը
ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը ռուսական կողմին է հանձնել անվտանգության երաշխիքների վերաբերյալ Վաշինգտոնի պատասխանը, հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Bloomberg գործակալության լրագրող Ջենիֆեր Ջեյքոբսն էր Twitter-ի իր էջում գրել, որ ԱՄՆ-ը Ռուսաստանին է փոխանցել անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկների պատասխանը։
«ԱՄՆ-ի գրավոր պատասխանն արդեն փոխանցվել է Ռուսաստանին»,- նշված էր նրա գրառման մեջ։
ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովն այսօր, Պետդումայում իր ելույթի ժամանակ ասել էր, որ Ռուսաստանը չի հրապարակի անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը, եթե նման խնդրանք ստանա ամերիկյան կողմից։ Նա նշել էր նաև, որ Վաշինգտոնի պատասխանի էության ու բովանդակության մասին հանրությանը կտեղեկացվի։