26/01/2022 22:26
Մայրաքաղաքում սպասվում է թույլ ձյուն
Հանրապետության տարածքում հունվարի 28-ի, 29-ի ցերեկը, 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունվարի 27-ին շրջանների զգալի մասում, 28-ի գիշերը և երեկոյան ժամերին, 29-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ:
Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ, հունվարի 30-31-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 27-ի ցերեկը կնվազի 1-3 աստիճանով:
Մայրաքաղաքում հունվարի 28-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ին սպասվում է թույլ ձյուն: