Փաշինյանի հայտարարությունները խեղաթյուրում են պատմական փաստերը և գրեթե նույնությամբ կրկնում ադրբեջանաթուրքական թեզերը. ՀՅԴ

26/01/2022 11:40

Փաշինյանի հայտարարությունները խեղաթյուրում են պատմական փաստերը և գրեթե նույնությամբ կրկնում ադրբեջանաթուրքական թեզերը. ՀՅԴ


ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհուրդը հայտարարություն է տարածել ՀՀ վարչապետի խոսքերի վերաբերյալ.

ՀՀ վարչապետը 2022 թ․ հունվարի 24-ի հարցազրույցում իրեն թույլ է տվել պնդումներ, որոնք մի կողմից խեղաթյուրում են պատմական փաստերը, մյուս կողմից` գրեթե նույնությամբ կրկնում ադրբեջանաթուրքական թեզերը, որոնց դեմ Հայաստանի Հանրապետությունը և Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համաշխարհային ցանցը տևական ժամանակահատված արդյունավետ պայքար են մղել։ Ներկայումս չափազանց ցավալի է Հայաստանի գործադիր իշխանության ղեկավարի շուրթերից լսել թշնամական թեզերի կրկնություն։

Ի թիվս բազմաթիվ թշնամահաճո պնդումների, Փաշինյանը հայտարարել է, թե «Հայաստանի Հանրապետությունը երբեք Հայ դատի քաղաքականություն չի վարել», իսկ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը գլխավորապես համարել է սփյուռքյան գործունեության արդյունք։

Հայ դատ ասելով` Փաշինյանը տվյալ դեպքում, հավանաբար, նկատի ունի Հայոց ցեղասպանության պահանջատիրության հարցը՝ դիտավորությամբ մոռացության մատնելով այն փաստը, որ 1921թ․ Կարսի պայմանագիրը, որը միջազգային իրավունքի տեսանկյունից առ ոչինչ է, ցայսօր ընդունված չէ Հայաստանի Հանրապետության կողմից որպես Հայաստան-Թուրքիա սահմանի իրավական հիմք։ Այդ մասին է վկայում 2009թ. հոկտեմբերի 10-ին Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում կատարված հետևյալ հաստատումը. «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա սահմանների հարցը ենթակա է լուծման միջազգային իրավունքի համաձայն: Արձանագրությունները դրանից ավելի ոչինչ չեն ասում»։ Ավելին` ցյուրիխյան արձանագրությունների սահմանադրականության վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի 2010թ․ հունվարի 12-ի որոշմամբ՝ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը նշվում է որպես «փաստացի սահման»։

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կողմից կազմված և 2015թ․ հունվարի 29-ին Ծիծեռնակաբերդում ներկայացված` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը  եղել և մնում է Հայոց ցեղասպանությանն առնչակից հանգամանքների և առաջիկա անելիքների վերաբերյալ համազգային եզակի փաստաթուղթ, որն իր համընդգրկունությամբ և ընդունվածության համախոհությամբ ցայսօր էլ շարունակում է բարձր արժեք ունենալ։

Պետք է արձանագրել նաև այն փաստը, որ եթե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը գլխավորապես եղել է սփյուռքյան կառույցների գործունեություն, այդ գործունեության արդյունավետությունը բազմապատկվել է այն ժամանակ, երբ ՀՀ օրվա իշխանությունները սատարել են այդ գործին՝  1990թ. օգոստոսի 23-ին որդեգրված Հայաստանի անկախության հռչակագրով ստանձնված հանձնառության համապատասխան։

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վերաբերյալ՝ ՀՀ այս իշխանությունների կողմից կառավարության գործունեության ծրագրին կատարված անընդհատական հղումներին, ապա պետք է նկատել, որ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրում նշված է․ «Ցեղասպանության միջազգային ճանաչումը Կառավարությունը ծառայեցնելու է ոչ թե տարածաշրջանային լարվածության աճին, այլ ընդհակառակը՝ տարածաշրջանի լիցքաթափման նպատակին»։ Հարց է առաջանում՝ ինչպե՞ս է հնարավոր Ցեղասպանության միջազգային ճանաչումը համադրել Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացմանը։ Պետք է նաև ուշադրությամբ նկատել, որ ցեղասպանության միջազգային ճանաչումը կառավարության ծրագրում չի ներկայացվում իբրև գործընթաց, ինչը խոսում է ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից ճանաչման գործընթացը դուրս բերելու մասին։

Հայաստանի վարչապետը չի խորշել նաև խիստ վտանգավոր հայտարարություններ անել Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ։

Ցավում ենք, որ Հայաստանի վարչապետը կա՛մ այնքան անպատրաստ է, որ չգիտի, կա՛մ միտումնավոր խեղաթյուրում է ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքի հարաբերակցությունը միջազգային իրավունքում։ Ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքի հարաբերակցության վեճն առավել հստակեցվել է Արդարադատության միջազգային դատարանի՝ միջազգային իրավունքի շրջանակում Կոսովոյի կողմից անկախության միակողմանի համապատասխանության վերաբերյալ 2010թ․ հուլիսի 22-ի խորհրդատվական որոշմամբ։ Ավելի չխորանալով այդ որոշման իրավաքաղաքական ծալքերի մեջ՝ միայն նշենք, որ Դատարանն ուղղակի արձանագրել է՝ «տարածքային ամբողջականության սկզբունքի կիրառման ոլորտը սահմանափակվում է ճանաչված պետությունների հարաբերությունների ոլորտով»։ Որպես եզրակացություն՝ Դատարանն ընդունել է, որ միջազգային իրավունքը չի արգելում անկախության միակողմանի հռչակումները։

Ավելին, ՄԱԿ-ի Կանոնադրությամբ սահմանված՝ իրավունք և սկզբունք հասկացությունները միմյանցից տարբերվում են, և սկզբունքները միտված են իրավունքների ապահովությանը, ոչ թե հակառակը։ Հետևաբար, տարածքային ամբողջականության սկզբունքը և ինքնորոշման իրավունքը միմյանց հակադրվել չեն կարող, իսկ Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև տարածքային ամբողջականության հարց առաջանալ առհասարակ չի կարող, քանի որ, ինչպես արձանագրել է Արդարադատության միջազգային դատարանը, տարածքային ամբողջականության սկզբունքը կարող է կիրառվել միմյանց ճանաչած երկու պետությունների միջև հարաբերություններում։

Այսպիսով, փոխանակ օգտվելու Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում հայկական կողմի դիրքերն ամրապնդող օբյեկտիվ հանգամանքներից, ՀՀ իշխանու­թյունները, անկարող լինելով դա անել, ամբողջապես տրվել են ադրբեջանա­թուրքական թեզերի ամոթալի կրկնությանը, իսկ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման գործընթացում բավարարել են թուրքական հայտնի նախապայմանները։

ՀՅԴ Հայ դատի աշխարհասփյուռ կառույցը, անկախ Հայաստանի իշխանությունների պարտվողական ու ամոթալի դիրքորոշումներից, շարունակում է մեր ժողովրդի իրավունք­ների պաշտպանությունը՝ այն վստահությամբ, որ այդ իրավունքների պաշպանությունը չի կարող պայմանավորված լինել անցողիկ և ապաշնորհ իշխանությունների գոյությամբ։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:57 «Մինչև խաղաղության պայմանագրի կնքումը պետք է հասցեագրվեն Արցախի տարածքների դեօկուպացիայի և Արցախի վերջնական կարգավիճակի որոշման հարցերը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո»․ Սաղաթելյան Այսօր, 19:40 Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց իրական և արժանապատիվ խաղաղության հասնելու վերաբերյալ իրենց պատկերացումները Այսօր, 19:31 Ազգադավ իշխանության բռնաճնշումները փաստում են մոտալուտ իշխանազրկման վախն ու սարսափը. ՀՅԴ ՀԳՄ Այսօր, 19:19 Ինչու՞ ոստիկանության զորքերը կամ «պոստ» չեն պահում, կամ ընդհանուր ներուժի 10-15 տոկոսով են պահում․ Տիգրան Աբրամահյան Այսօր, 19:15 Ադրբեջանը կրակ է բացել. կա վիրավոր. ՀՀ ՊՆ Այսօր, 19:10 Պաթոլոգիական կամ խրոնիկ ստախոսություն․ հիվանդությու՞ն, հոգեվիճա՞կ, թե՞ կենսակերպ Այսօր, 19:00 Եղերդակ (ցիկորի). բույսի բուժիչ և օգտակար բաղադրությունը Այսօր, 18:51 Էրդողանը Շվեդիայի վարչապետին կոչ է արել դադարել «աջակցել ահաբեկչական խմբերին» Այսօր, 18:40 Անմիզապահություն. պատճառները, բուժումը Այսօր, 18:30 Ինչպե՞ս ճիշտ ընտրել տոնոմետր տնային օգտագործման համար Այսօր, 18:20 Եվրոպայի առաջնությանը հետևելու համար Հայաստան է ժամանել բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը Այսօր, 18:10 Խուրմայի օգտակար հատկությունները. հակացուցումները Այսօր, 18:02 60-ամյա կինը գողություն է արել բանկի սպասասրահից Այսօր, 17:51 «Միշտ չէ, որ Վլադիմիրն իր ելույթների տեքստերին նախապես ծանոթ է լինում»․ Ելենա Զելենսկայա Այսօր, 17:35 Պատրաստ եմ հանդիպել Կիմ Չեն Ինի հետ․ Բայդեն Այսօր, 17:19 Ադրբեջանական համայնքի նախկին ղեկավարը խախտել է ՌԴ օրենսդրությունը․ նրան արտաքսել են Այսօր, 17:04 Դոնբասում նշանակալից իրադարձություններ են սպասվում, ինչպես Ղրիմում եղավ․ Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Այսօր, 16:51 Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանն ազատ արձակվեց Այսօր, 16:40 Քննարկվել է Երևանը որպես նոր տեխնոլոգիական կլաստեր ձևավորելու հնարավորությունը Այսօր, 16:27 Հայաստանի Մ-19 հավաքականը մարզական հավաք և ընկերական հանդիպումներ կանցկացնի Այսօր, 16:13 Արամ Գրիգորյանի բնակարանում խուզարկությունն ուղղված է Արթուր Վանեցյանին. նրանց խնդիրը հենց Վանեցյանի հետ է. Արսեն Բաբայան Այսօր, 16:08 Մի շարք հասցեներում գազ չի լինի Այսօր, 15:56 Պատահար քարհանքում․ 72-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է Այսօր, 15:46 Ժամը 18:00-ին սպասում ենք Ֆրանսիայի հրապարակում. յուրաքանչյուրիդ մասնակցությունը շատ կարևոր է. Արթուր Վանեցյան Այսօր, 15:36 Բայդենն օրենք է ստորագրել՝ Ուկրաինային 40 մլրդ դոլարի օգնություն տրամադրելու վերաբերյալ Այսօր, 15:28 Ծիծեռնակաբերդի խճուղում փլուզման պատճառով տրանսպորտային 6 երթուղիներում կատարվել են ուղեգծերի ժամանակավոր փոփոխություններ Այսօր, 15:19 Արտակ Բեգլարյանը կարևորել է ՀՀ կառավարության հետ ներդաշնակ աշխատանքը՝ ժողովրդագրական երկարաժամկետ քաղաքականության իրականացման առումով Այսօր, 15:10 Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Այսօր, 14:56 «Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագրին մասնակցել է շուրջ 75 դպրոց Այսօր, 14:45 2021-ի խորհրդարանական ընտրությունները տվել են բողոքի շարժման մասնակիցների հարցերի պատասխանները. Մհեր Գրիգորյան Այսօր, 14:35 Վայոց Ձորում արջը հարձակվել է բոխի հավաքող տղամարդու վրա․ վնասվածքներ է պատճառել Այսօր, 14:18 Լսո՞ւմ եք, Շուշիի պատասխանատուն Նիկոլն է և նրան ենթարկված օղակները. Սեյրան Օհանյան Այսօր, 14:06 Քրեական գո՞րծն է, որ պետք է կոտրի ամեն փորձությունով անցած և այժմ պայքարի մեջ գտնվող մարդկանց. Սոս Հակոբյան Այսօր, 13:52 Արթուր Վանեցյանի օգնականի բնակարանում ոչինչ չի հայտնաբերվել, բայց որոշեցին նրան բերման ենթարկել (Տեսանյութ) Այսօր, 13:45 ԵԽ ներգրավվածությունը անհրաժեշտությունն է ԼՂ-ում առաջացած հումանիտար խնդիրների կարգավորման գործում. Արարատ Միրզոյան Այսօր, 13:32 «Արա՛մ ջան, իմ հավատարի՛մ ընկեր, գիտեմ, որ որևէ կերպ քեզ չեն կարող վախեցնել». Արթուր Վանեցյանն անդրադարձել է իր օգնականի տանը կատարվող խուզարկությանը Այսօր, 13:25 «Միշտ էլ օգնել եմ՝ 500, 1000 դրամով, ինձ թվում է՝ քրեորեն պատժելի արարք չէ». իրավապահները խուզարկում են Արթուր Վանեցյանի օգնականի բնակարանը, ով օգնել էր մուրացկաններին (Տեսանյութ) Այսօր, 13:14 Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել․ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է Այսօր, 13:02 FlyOne Armenia-ն ոչ կանոնավոր ուղիղ չվերթներ կիրականացնի Երևան-Անթալիա-Երևան երթուղով Այսօր, 12:50 Բայդենը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև շփումների ակտիվացմանը Այսօր, 12:39 Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի տանն իրավապահները խուզարկություն են իրականացնում Այսօր, 12:32 ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը. պետդեպ Այսօր, 12:25 Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը մեծապես մտահոգված է Հայաստանում ժողովրդավարության շարունակվող հետընթացով. հայտարարություն Այսօր, 12:20 Սուրբ Աթոռը կարող է մասնակցել բանակցություններին, բայց անհրաժեշտ է, որ դա ցանկանան և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան Այսօր, 12:00 Արարատ Միրզոյանը Սերբիայի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի մանրամասները Այսօր, 11:48 Դեսպան Հովակիմյանը Չեխիայի Սենատի նախագահին ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները Այսօր, 11:39 ՀՀ զինված ուժերը երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու կարիք ունի. ՊՆ Այսօր, 11:29 Երևանում այսօր բնակիչների առաջնային օղակի բուժսպասարկումն իրականացնում է 24 պոլիկլինիկա (Տեսանյութ) Այսօր, 11:16 Մարտունիում առատ ձյուն է տեղացել (Տեսանյութ) Այսօր, 11:03 Փլուզման պատճառով Ծիծեռնակաբերդի խճուղին դեռ երկկողմանի փակ է Այսօր, 10:51 Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ․ Արմեն Գրիգորյան Այսօր, 10:50 «Գազպրոմը» դադարեցրել է ռուսական գազի մատակարարումը Ֆինլանդիա Այսօր, 10:37 «Հրապարակ». Կարեն Անդրեասյանն առաջարկում է ժպտալ վիրավորողին, այդ դեպքում ինչո՞ւ է վիրավորանքն ու զրպարտությունը քրեականացվել Այսօր, 10:30 «Փաստ». Փաշինյանը ժողովրդավարությունից խոսում է այն ժամանակ, երբ բռնաճնշումներ են կիրառվում քաղաքական հակառակորդների նկատմամբ, երբ առկա են քաղբանտարկյալներ Այսօր, 10:23 «Ֆրանսիայի հրապարակի ամոթի պատը վաղուց էր քեզ սպասում, Արսե՛ն». փաստաբանը ներկայացրել է Իգոր Խաչատուրովի դեմ սուտ ցուցմունք տվող ոստիկանին Այսօր, 10:19 «Հրապարակ». Արցախում սահմանադրական փոփոխություններով անցում է կատարվելու կառավարման կիսանախագահական համակարգին Այսօր, 10:15 Վահագն Խաչատուրյանը կմասնակցի Համաշխարհային տնտեսական համաժողովին Այսօր, 10:11 Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանն Արարատ Միրզոյանը ներկայացրել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը Այսօր, 10:06 «Արցախը չի ընկնելու և վերջ... առաջ՝ դեպի հաղթանակ». Գերասիմ Վարդանյանի նամակը՝ ՔԿՀ-ից Այսօր, 10:04 «Ժողովուրդ». Երկրի վարչապետի՝ իրարամերժ հայտարարություններն ապացուցում են երիցս՝ նա հերթական անգամ խաբում է Այսօր, 09:59 «Փաստ». ՔՊ խմբակցության ներսում առանց այդ էլ մեծ հակասություններն ավելի են խորացել Այսօր, 09:55 «Հրապարակ». Այս անգամ Բրյուսել կատարած այցին ՌԴ-ն ինչպես է արձագանքելու Այսօր, 09:50 «Ժողովուրդ». Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը զղջացել է և որոշել է չլքել ՔՊ-ն Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Իրավապահ համակարգը աչք է փակում իշխանության ներկայացուցիչների հարազատների հանցագործությունների վրա Այսօր, 09:40 «Փաստ». Հանրությունը ծաղրում է կառավարության ընդունած որոշումը՝ թոշակառուների անկանխիկ վճարման դիմաց 10 տոկոս հետվճար ստանալու մասին Այսօր, 09:36 «Հրապարակ». Դիմադրության շարժմանը միանալու համար արտերկրում ապրող մեր բազմաթիվ հայրենակիցներ են վերջին օրերին Հայաստան եկել 20/05/2022 21:50 «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում 6 ավտոմեքենա է իրար բախվել․ կա զոհ 20/05/2022 21:42 Ատեստավորման նպատակով այս տարի կվերապատրաստվի ավելի քան 14 հազար ուսուցիչ 20/05/2022 21:33 Ամենայն Հայոց Կաթողիկոսը Լիտվայի նախագահի հետ հանդիպմանը կարևորել է Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում միջազգային հանրության կողմից հետևողական ջանքերի գործադրումը 20/05/2022 21:20 Պահեստազորի գեներալները պահանջում են քրեական գործ հարուցել Արցախյան պատերազմների մասնակցի նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանության մայորի նկատմամբ 20/05/2022 21:08 Հարավային Կորեան ԱՄՆ-ի հետ քննարկում է Ուկրաինային ռազմական օգնություն հատկացնելու հարցը 20/05/2022 20:55 «ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատման գործընթացի ակտիվացմանը»․ Բայդեն 20/05/2022 20:43 Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները կարող են գործել տասնամյակներ․ Մեդվեդև 20/05/2022 20:30 Ներդրված տնտեսական հատուկ ռեժիմներն իրենց արտացոլումն են գտել նաև Հայաստանի տնտեսության մեջ․ Սահմանափակող միջոցներն զգալիորեն ազդում են տարածաշրջանի ֆինանսական շուկաների վրա․ Մհեր Գրիգորյան 20/05/2022 20:19 Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով ներկայացուցչին 20/05/2022 20:06 Շարունակվում է Սուրեն Պապիկյանի այցը 3-րդ բանակային զորամիավորում 20/05/2022 19:56 «Ռուսաստանի հարևան երկրներն սկսել են գիտակցել իրենց տարածքում ԱՄՆ-ի կենսաբանական գործունեության իրական վտանգը»․ Կոսաչով 20/05/2022 19:46 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին 20/05/2022 19:36 Թուրինում կայացել է Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարների հանդիպումը 20/05/2022 19:28 Լայն տարածում է ստացել Հայաստանի ու Արցախի մեր հայրենակիցների միջև արհեստականորեն բաժանման ու հակադրման տրամադրություններ ստեղծելու դատապարտելի երևույթը․ ՀՀ և Արցախի ՄԻՊ-երի հայտարարությունը 20/05/2022 19:18 Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Յուրի Ջավադյանի մահվան կապակցությամբ 20/05/2022 19:07 Գերագույն հոգևոր խորհուրդը հորդորում է շարունակել ջանքեր ներդնել՝ զանազան ծրագրերի միջոցով զորակցելու Արցախի ժողովրդին 20/05/2022 18:58 Կայացել է Արցախի ՄԻՊ առընթեր բռնի տեղահանված և փախստական անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի անդրանիկ նիստը 20/05/2022 18:50 Սրտի առողջության համար օգտակար են կալիումով հարուստ մրգերը 20/05/2022 18:45 «Մասնակցելով վաղվա հանրահավաքին՝ դուք ո՛չ եք ասում կապիտուլյանտին, ասում եք՝ ո՛չ երկիրը նոր զիջումների տանելուն»․ Իշխան Սաղաթելյան (Տեսանյութ) 20/05/2022 18:36 ՀՀ և Արցախի իշխանությունները հարկ է, որ չձեռնարկեն հայոց անկախ պետականությունը և Արցախի ապագան վտանգող քայլեր. Գերագույն հոգևոր խորհուրդ 20/05/2022 18:30 Բերանի չորության համախտանիշ. պատճառները, խորհուրդներ՝ չորությունը հաղթահարելու համար 20/05/2022 18:22 Անձնագիր ձեռք բերելիս կամ փոխելիս անձի նույնականացման գործիքակազմը բարելավման կարիք ունի. դատախազը միջնորդագիր է հղել ոստիկանապետին 20/05/2022 18:17 Սկսել ենք կարևոր երկխոսություն, որը պետք է շարունակվի. ՀՀ վարչապետը՝ Լիտվայի նախագահին 20/05/2022 18:10 Ինչպե՞ս ծնողները հասկանան, որ իրենց բալիկին օրթոպեդիկ կոշիկներ են անհրաժեշտ. ցուցումներ բժշկից 20/05/2022 18:08 Գետափում դարձյալ բնակարանամուտ է նշվել. Վիվա-ՄՏՍ ու «Ֆուլեր տնաշինական կենտրոն» 20/05/2022 18:01 Արարատ Միրզոյանն ու Նորվեգիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել հարավկովկասյան տարածաշրջանում առկա իրավիճակի վերաբերյալ 20/05/2022 17:51 «Ի՞նչ է իմ ֆիզիկական ազատությունը, եթե իմ երկիրն է վաղուց բանտարկված այս թրքապաշտ ու դավադիր իշխանությունների կողմից»․ Նարեկ Մանթաշյանը ՔԿՀ-ից ուղերձ է հղել 20/05/2022 17:43 «Ոստիկանության համակարգում պարգևատրումներն ամենևին նոր երևույթ չեն»․ Ոստիկանության պարզաբանումը 20/05/2022 17:35 Բացահայտվել են Երևան քաղաքում և 3 մարզերում կատարված գողության մի շարք դեպքեր. գործը դատարանում է 20/05/2022 17:27 «Մեր սարերի համն ու հոտը». Հատուկ հյուրերը հաստատում են «Homeland»-ի կարգախոսը 20/05/2022 17:22 Ե՛վ տուբերկուլյոզ, և՛ քաղցկեղ ունեցող հիվանդների 96.4 տոկոսը նախկինում ունեցել է ծխելու բավական մեծ տևականություն. Մասնագետ (Տեսանյութ) 20/05/2022 17:16 Ոստիկանությունը թմրամիջոցի մաքսանենգության դեպք է բացահայտել 20/05/2022 17:10 Շոյգուն հայտարարել է, որ Լուգանսկը մոտ ժամանակներում կազատագրվի 20/05/2022 16:58 Team-ը վերազինել է ավելի քան 500 բջջային կայան

Տվյալ բաժնի վերջին նյութերը