26/01/2022 12:55
Մեկ օրվա ընթացքում արձանագրվել է 9 վթար. 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 25-ից 26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 77 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։
Հայտնաբերվել է 5 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, և սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: