27/01/2022 16:41
Հայաստանը որոշում դեռ չունի՝ կմասնակցի՞ Անթալիայի Դիվանագիտական ֆորումին, թե՞ ոչ
Հայաստանն, այս պահի դրությամբ, որոշում դեռ չունի՝ կմասնակցի՞ Անթալիայի Դիվանագիտական ֆորումին, թե՞ ոչ։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը Թուրքիայի հետ կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբենյանից ճշտել է` Հայաստանն այս պահի դրությամբ որոշում դեռ չունի:
«Այս պահի դրությամբ մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց Աղաջանյանը:
Հիշեցնենք՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումին հրավիրել են Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին և հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին։
«Փաշինյանն ասաց, որ հրավիրվածները կարող են մասնակցել ֆորումին»,-ասել է նա: