27/01/2022 14:56
«Մարդիկ դիմումներում գրում են՝ ՄԻՊ հաստատությունը վերջին հույսն է, սպասում են աջակցություն. դա ավելի է պարտավորեցնում». Թաթոյանն ամփոփում է պաշտոնավարման 6 տարին (Տեսանյութ)
«Մեր աշխատակազմում գիտեն, որ ես հատկապես չեմ սիրում ոչ աշխատանքային օրերն ու ոչ աշխատանքային ժամերը, որովհետև դրանք ինձ համար բաց թողնված հնարավորություններ են ավելին անելու համար», - ասում է Արման Թաթոյանը՝ շեշտելով, որ հաճախ են մարդիկ դիմումներում գրում, որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը վերջին հույսն է, որից սպասում են աջակցություն, իսկ դա ավելի է պարտավորեցնում ամեն կերպ հասնել հարցի դրական լուծման։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ամփոփում է անցած 6 տարիների աշխատանքն անհատական գործերով։