27/01/2022 19:24
Ադրբեջանը պարզեցնում է իր երկիր անօդաչու սարքերի ներկրման ընթացակարգերը
Ադրբեջան դրոններ ներկրելու ընթացակարգը կպարզեցվի, հայտարարել է Ադրբեջանի Թվային տեխնոլոգիաների զարգացման և տրանպորտի նախարար Ռովշան Ռուստամովը։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Ադրբեջան»-ը։
«Բյուրոկրատական քաշքշուկը խոչընդոտում է նոր տեխնոլոգիաների ներդրմանը։ Մենք մեր առջև խնդիր ենք դրել՝ այս տարվա ընթացքում պարզեցնել երկիր անօդաչու թռչող սարքերի ներկրման գործընթացը»,- ասել է Ռուստամովը։
Ավելի վաղ էլ Ադրբեջանի «Ինտերնետ-ֆորումի» նախագահ Օսման Գյունդուզն է անդրադարձել թեմային՝ դժգոհություն հայտնելով, որ երկիր դրոններ ներմուծելու համար թույլտվություն է պետք ստանալ մի քանի գերատեսչությունից, ինչը հավելյալ բարդություններ է առաջացնում։ Գյունդուզը պատրաստակամություն է հայտնել աջակցել գործընթացի դյուրացմանը։