Լիդիանը չի հանդարտվում․ ստիպված ենք շարունակել Հայաստանի ջրերի պաշտպանության համար մեր պայքարը. ՀԲՃ

27/01/2022 12:25

Լիդիանը չի հանդարտվում․ ստիպված ենք շարունակել Հայաստանի ջրերի պաշտպանության համար մեր պայքարը. ՀԲՃ


«Հայկական բնապահպանական ճակատ» կամավորական քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, թե ստիպված են շարունակել Հայաստանի ջրերի պաշտպանության համար իրենց պայքարը։

«Շուրջ մեկ տարվա ընդմիջումից հետո Լիդիան Արմենիա ընկերությունն Ամուլսարի ծրագրի «վերակենդանացմանն» ուղղված գործընթացներ է նախաձեռնում։ Հունվարի 24-ին Շրջակա միջավայրի նախարարությունում հերթական անգամ քննարկվում էր այդ ընկերության հայտը՝ Արփա գետից արդյունաբերական նպատակով նոր ծավալներով ջրառ կատարելու թույտվության մասին։ Նշենք, որ ընկերության՝ գրեթե նույնաբովանդակ հայտերն արդեն մերժվել են 2019 և 2021 թվականներին։ Այդ մերժումներն ընկերությունը վիճարկում է Վարչական դատարանում։ Նման իրավիճակում Ամուլսարի ծրագրի վերակտիվացման գործընթացներով Լիդիանը, մեր կարծիքով, հերթական անգամ փորձում է ճնշումներ բանեցնել ՀՀ կառավարության վրա։

«Մտադրությունների մասին համաձայնության» նախագիծը

Ջրօգտագործման թույլտվություն հայցող այս փաթեթում ծավալուն տեղ են զբաղեցնում նաև այնպիսի փաստաթղթեր, որոնք ուղղակի առնչություն չունեն բուն ջրօգտագործման հետ։ Մասնավորապես խոսքը վերաբերում է «Մտադրությունների մասին համաձայնություն» կոչված փաստաթղթի նախագծին (տե՛ս այստեղ), որում Ամուլսարի ծրագիրը գործարկելու դիմաց Լիդիան ընկերությունը խոստանում է ներդրումներ և սոցիալական ծրագրեր։ Ուշագրավ է, որ այս խոստումները տալիս է մի ընկերություն, որն անցել է սնանկացման խճճված ու կասկածելի գործընթացներով, և ներկա դրությամբ հենց ի՛նքը հսկայական ֆինանսներ ներգրավելու կարիք ունի։

Հատկանշական է, որ ինչպես ՇՄ նախարարին հղված նամակում, այնպես էլ, ենթադրաբար, իր կողմից կազմված և կառավարությանը ներկայացված «Մտադրությունների մասին համաձայնության» նախագծում Լիդիանը ջրօգտագործման թույլտվություն ստանալը ներկայացնում է որպես Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի կապիտալիզացիայի (կրկին անգամ այս ծրագրի համար փող հավաքելու), Հայաստան ներդրումներ բերելու և Ամուլսարում ոսկու հանքավայրի շահագործման նախապայման։ Լիդիանի կողմից նման ձևակերպումներն ակնհայտ են դարձնում ներդրումների պատրվակով, այդ թվում՝ ներդրումների պաշտպանության մասին երկկողմ համաձայնագրերի դրույթների ներքո, ՀՀ կառավարության գործունեության վրա ուղղակի ներգործության մասին։ Օրինակ, նախագծի հենց առաջին հոդվածում նշվում է․ «Կողմերն ընդունում են, որ Ծրագրի իրականացման և իրենց համագործակցային հարաբերությունների հետագա ամրապնդման նպատակով կողմերն իրենց իրավասությունների շրջանակում ներդնելու են բոլոր ջանքերը՝ ապահովելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարտավորությունների փոխադարձ կատարումը և իրավունքների լիարժեք իրականացումը, ինչպես նաև այն պայմանների ապահովումը, որոնք անհրաժեշտ են Ծրագրի անխոչընդոտ իրագործման համար՝ բացառապես առաջնորդվելով կիրառելի ՀՀ օրենսդրությամբ»։

Արբիտրաժային նոր հնարավոր շանտաժ

Լիդիանի կողմից ՀՀ կառավարությունից կրկին թույլտվություններ ստանալու քայլերը հանրության համար կասկածներ են հարուցում դրանց իրական շարժառիթների առումով։ Այն պարագայում, երբ հանքի՝ շահագործման փուլ մտնելու մասին նույնիսկ հնարավոր հեռանկար չկա՝ հանքավայրի շինարարությունը ժողովրդական դիմադրության շնորհիվ դադարեցվել է, ենթակառուցվածքների զգալի մասն ապամոնտաժվել է, ֆինանսական կարևոր հենարաններից Վերակառուցան և զարգացման եվրոպական բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի աջակցությունը դադարել է, Լիդիան Ինթերնեշնլն էլ նախ դուրս է մղվել Տորոնտոյի ֆոնդային բորսայից, իսկ այնուհետև վերակազմավորվել է, և Վայոց Ձորի համայնքների մեծ մասի ՏԻՄ-երն իրենց համայնքներում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու մասին որոշումներ են ընդունել՝ ընդառաջելով քաղաքացիների կոլեկտիվ հանրագրերին, մեզ համար անհասկանալի է, թե ինչու է Լիդիանն արդեն երրորդ անգամ դիմում ներկայացնում մեծացված ծավալներով ջրօգտագործման թույլտվության համար՝ չնայած արդեն ունի ավելի պակաս ծավալով ջրօգտագործման թույլտվություն։ Ներկայացված այն փաստարկները, թե եղած թույլտվությամբ ծավալները բավարար չեն հանքի շահագործման համար, ժամանակավրեպ են․ այդ հարցով Լիդիանը պետք է զբաղվեր նախկինում, երբ անարգել շինարարություն էր իրականացնում, կամ պետք է զբաղվի այն դեպքում, եթե հանքի շահագործման իրատեսական հեռանկար ունենա։ Կասկածում ենք, որ արհեստական քայլերի և օբյեկտիվ հիմքերով (ջրային ռեսուրսների դեֆիցիտ, այդ մասին՝ ստորև ավելի մանրամասն խոսվում է) մերժումների միջոցով Լիդիանը փորձում է ներդրումային արբիտրաժով շանտաժ անելու հերթական քայլերն անել ընդդեմ պետության։

Քաղաքական ճնշման և չարաշահման փորձ

Ինչպես արդեն վերը նշվեց՝ 2019 և 2021 թվականներին նույնաբովանդակ հայտերն արդեն իսկ մերժվել են Շրջակա միջավայրի նախարարության կողմից։ 2019 թվականին հայցի մերժման հիմքն այն էր, որ Կեչուտի ջրամբարից ներքև ընկած հատվածում, որտեղից ընկերությունը նախատեսում էր ջրառ կատարել, առկա է միայն Արփա գետի էկոլոգիական թողքը։ 2021 թվականին հայցի մերժման հիմքը «Արարատյան ջրավազանային տարածքի 2016-2021թթ․ կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» 2016թ-ի մարտի 31-ի 338-Ն որոշումն էր։ Ըստ էության, մերժումների իմաստն այն է, որ Արփա գետում ուղղակի չկա բավարար ջուր՝ նման քանակով ջրառ կատարելու համար, առավել ևս կլիմայական փոփոխությունների հետևանքով տարեցտարի պակասող ջրային պաշարների պարագայում։

Այս երկու մերժումներն արդեն Լիդիանը վիճարկում է դատարանում և ակնկալում է դատարանի վճռով ստանալ բարենպաստ վարչական ակտ։ Այս կապակցությամբ՝ հունվարի 24-ին ՇՄ նախարարությանը ներկայացրած իր առարկությունում «Հայաստանի անտառներ» բնապահպանական ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը նշում է, որ ՇՄ նախարարությունն իրավասու չէ վարչական վարույթ իրականացնել՝ լսումներ անցկացնել և քննարկել այս նոր հայտը, և այդ հայտի վերաբերյալ վարչական վարույթը պետք է կարճվի, քանի որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի համաձայն․ «1. Դիմումով հարուցված վարչական վարույթը կարճվում է, եթե` դ) դատարանի վարույթում գտնվում է միևնույն անձանց միջև, միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով գործ» (միջնորդությունն ամբողջությամբ տես՝ այստեղ)։ 

Ուզում ենք շեշտել, որ հունվարի 24-ին կայացած հանրային քննարկման ժամանակ Լիդիանի ներկայացուցիչները բացեիբաց հայտարարեցին, որ իրենց նոր դիմումը ներկայացրել են՝ օգտվելով այն հանգամանքից, որ Արարատյան ավազանի 2016-2021թթ․ կառավարման պլանի ժամկետն ավարտվել է, իսկ նոր պլանը դեռ չի ընդունվել։ Ընկերությունը նաև հստակորեն փորձում է ճնշում գործադրել՝ իր դիմումի մեջ գրելով, որ մշակվող նոր պլանը պետք է հաշվի առնի 41,3 լ/վրկ ծավալով ջուր օգտագործելու իրենց ենթադրյալ կարիքները։ Նշենք, որ «Արարատյան ջրավազանային տարածքի 2016-2021թթ․ կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» 2016թ-ի մարտի 31-ի 338-Ն որոշման աղյուսակ 4-ում նշված է, որ Արփա գետի ավազանում 2021թ-ին կարող է լինել 31,4 մլն մ3 ջրի դիֆիցիտ։ Նման փաստերի առկայության պայմաններում բնական է, որ այս հայտը պետք է մերժվի ու ոչ մի նշանակություն չունի, որ 2021թ-ին այդ որոշման ժամկետն ավարտվել է։ Կառավարության պարտավորությունն է ապահովել ջրավազանային կառավարման պլանների մասին որոշումների շարունակականությունն ու ազգային ջրային պաշարների պահպանությունը։

Ամփոփիչ կետեր

Մենք չե՛նք լիազորում կառավարությանը՝ ստորագրելու «Մտադրությունների մասին համաձայնություն» շանտաժային փաստաթուղթը կամ մտնելու որևէ այլ կուլիսային գործարքի մեջ։ Սա միայն բնապահպանական հանրության պահանջը չէ, այլև այն բազմահազար քաղաքացիների պահանջը, ովքեր արգելել են իրենց համայնքներում մետաղական հանքարդյունաբերության նախագծերի իրականացումը։

Անթույլատրելի ենք համարում Արարատյան ջրավազանային տարածքի կառավարման պլանը Լիդիանի կարիքներին համապատասխանեցնելը։ Եթե կլիմայի փոփոխության ներկայիս տենդենցների պայմաններում այդ պլանում հայտնվեն նախորդ պլանից ավելի դրական կանխատեսումներ, ապա դա նշանակելու է, որ ՀՀ կառավարությունը հերթական ստվերային գործարքին է գնացել։

Այստեղ կարող եք ծանոթանալ Լիդիանի ջրօգտագործման թույլտվությունը մերժելու ՀԲՃ-ի առարկություններին և ջրօգտագործման թույլտվության նոր հայտի մասին վարչական վարույթը կարճելու մասին «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի միջնորդությանը», - նշված է հաղորդագրության մեջ։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16/05/2022 22:34 Պուտինը և Փաշինյանը Մոսկվայում քննարկում են ԼՂ կարգավորման և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հարցերը (Տեսանյութ) 16/05/2022 21:48 Անցկացվելու է հրամանատարաշտաբային զորավարժություն 16/05/2022 21:40 Փաստաբանների պալատը ոստիկանության ծառայողներին հորդորում է խստորեն հետևել օրենսդրական պահանջներին 16/05/2022 21:32 ՌԴ Պետդումայի նախագահը Հայաստան է ժամանելու հունիսին պաշտոնական այցով. Ծովինար Խաչատրյան 16/05/2022 21:28 Վաղը հստակ պետք է փաստենք, որ ժողովուրդն ամբողջությամբ դուրս է եկել փողոց, Փաշինյանն ալևս իշխանություն չունի մեր երկրում․ Իշխան Սաղաթելյան (Տեսանյութ) 16/05/2022 21:18 Ֆինլանդիան և Շվեդիան մերժել են Թուրքիային արտահանձնել «ահաբեկչության» մեջ կասկածվող 33 անձանց 16/05/2022 21:05 Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ գագաթնաժողովում ներկայացրել է հետխորհրդային տարածքում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների գործունեության իրական նպատակները 16/05/2022 20:55 Ռուսաստանն արտաքին քաղաքականության նոր հայեցակարգ է մշակում 16/05/2022 20:42 ՌԴ Պետդումայի նախագահը չեղարկել է իր այցը Հայաստան․ Թովմասյան 16/05/2022 20:30 Պուտին-Փաշինյան հանդիպման բացակայությունը հայ-ռուսական իրական դաշնակցային օրակարգի բացակայության ցուցիչ է․ Շարմազանով 16/05/2022 20:17 Ինքը կազմաքանդի բանակը, փլուզի անվտանգային համակարգը, մերժի պատերազմը դադարեցնելու առաջարկները, Հայաստանի ինքնիշխան տարածքները նվիրի թշնամուն, ու վերջում ՀԱ՞ՊԿ-ը մեղավոր դուրս գա․ Ղազինյան 16/05/2022 20:05 Զասն արձագանքել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 16/05/2022 19:52 Հիմնանորոգվում է Հանրապետության հրապարակի մետրոյի քարե շինությունը 16/05/2022 19:41 Հուլիսի 1-ից Երևանում բժշկական բոլոր ծառայությունների դիմաց վճարները կընդունվեն միայն անկանխիկ եղանակով 16/05/2022 19:30 Սնկի օգտակար հատկությունները, պահման կանոնները, հակացուցումները 16/05/2022 19:21 Հայտնի է՝ որ հայ մարզիկներն են մասնակցելու Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը 16/05/2022 19:10 Սևան-Հրազդան հիդրոկասկադը ջրառի ծավալների ավելացման շահագրգիռ կողմ է. արդյունքում Սևանա լճի էկոհամակարգը լուրջ խախտված է. բնապահպան 16/05/2022 19:00 Գերքրտնարտադրություն. պատճառները, բուժումը 16/05/2022 18:50 Վանաձորի ավագանու «Հայրենիք» խմբակցությունը չի մասնակցելու ավագանու նիստերին, մինչև չվերականգվի օրինականությունը․ հայտարարություն 16/05/2022 18:41 «Օրենքը շարունակում է ուժի մեջ մնալ»․ Առողջապահության նախարարությունն արձագանքել է հանրային սննդի օբյեկտներում ծխելու արգելքը հանելու մասին լուրերին 16/05/2022 18:30 Մերձավորարևելյան առաջին շուկան Հայաստանում. «Հալեպ» 16/05/2022 18:26 «Վահե Ղազարյան, Հայրենիք հանձնողներին մատուցված ցանկացած ծառայություն հավասարազոր է Հայրենիք հանձնելուն»․ ընդդիմադիր պատգամավորը՝ ոստիկանապետին 16/05/2022 18:20 Մի՛ արեք այդպես, պարոնայք ոստիկաններ․ ձեր քաղաքական ղեկավարը ծայրաստիճան վախեցած է ու ձեր ծառայությունն է չարաշահում․ Արտակ Զաքարյան 16/05/2022 18:10 Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ են հայտնաբերվել. Դատախազություն 16/05/2022 18:00 Ակտիվությունը հայաստանյան անշարժ գույքի շուկայում, Ռուսաստանից ներհոսքի ազդեցությունը. «Kaskad Realty» 16/05/2022 17:50 ՀԱՊԿ երկրներն աշնանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն․ Պուտին 16/05/2022 17:40 Պատրաստ ենք ապահովել սահմանների անվտանգությունը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում. ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը 16/05/2022 17:30 Թթվածնաքաղց. ախտանշանները, առաջացման պատճառները 16/05/2022 17:23 «Արցախն ապրում է»․ հայկական երկրորդ հանրապետությունում մեկնարկում է մշակութային մեծ փառատոն 16/05/2022 17:16 Մեքենան շրջվել է ձորակը. 26-ամյա վարորդը մահացել է 16/05/2022 17:08 Հուսով եմ՝ խնդիրը կլուծվի իրավական հարթությունում. Անահիտ Ավանեսյանը զորակցություն է հայտնել ծեծի ենթարկված բուժաշխատողներին 16/05/2022 17:01 Թոքի քաղցկեղից մեզ և մեր սիրելիներին պաշտպանելու միակ միջոցը ծխախոտից կտրականապես հրաժարվելն է. Բժիշկ-քիմիաթերապևտ (Տեսանյութ) 16/05/2022 16:50 Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի գործը հետ է ուղարկվել անհիմն պատճառաբանություններով. Հակակոռուպցիոն կոմիտե 16/05/2022 16:45 Ոստիկանությունը գտնվում է օրենքից դուրս. Սոս Հակոբյան 16/05/2022 16:37 Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ և պատերազմից հետո ՀԱՊԿ անդամ երկրների արձագանքն այնքան էլ չգոհացրեց Հայաստանին. վարչապետ 16/05/2022 16:29 ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության ապահովման ամենակարևոր գործոնն է. Նիկոլ Փաշինյան 16/05/2022 16:18 Հիմնանորոգվում է Բջնիից Հրազդան տանող հանրապետական նշանակության ճանապարհի 10.8 կմ հատվածը 16/05/2022 16:10 Հյուսիս-հարավի Սյունիքի հատվածն իրանական բեռնատարների համար առաջիկայում ավելի հարմարավետ կդառնա. Գնել Սանոսյան 16/05/2022 16:01 ԵԱՏՄ անդամ պետությունների շարքում Հայաստանը միակ երկիրն է, որը երկնիշ գնաճ չունի. Գևորգ Պապոյան 16/05/2022 15:51 Գործընկերներիս կողմից հաղորդումներ են ներկայացվել գլխավոր դատախազին՝ ոստիկանների գործողություններին գնահատական տալու համար. Վարդևանյան 16/05/2022 15:36 Ոստիկանների այսօրվա արարքներն իրենց մեջ պարունակում են քրեական օրենսգրքի լիազորությունների անցումից մինչև չարաշահում. Արամ Վարդևանյան 16/05/2022 15:30 Նիդերլանդներից վերադարձած Փաշինյանը հրահանգել է ոստիկաններին գործել ագրեսիվ․ Թագուհի Թովմասյան 16/05/2022 15:20 Մահվան ելքով վրաերթ՝ Կիևյան փողոցում (տեսանյութ) 16/05/2022 15:09 Անցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 29 վթար. 1 մարդ զոհվել է, 54-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ 16/05/2022 15:04 Ալեն Սիմոնյանը ներկա է եղել «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի խորհրդի նիստին 16/05/2022 14:56 Համածառայակիցները կալանավորվել են՝ ժամկետային զինծառայողի մահվան գործով 16/05/2022 14:48 Բռնության են ենթարկվել մեր շտապօգնության աշխատակիցները. Երևանի քաղաքապետի տեղակալ 16/05/2022 14:37 Սյունիքի և Լոռու մարզերի որոշ համայնքների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի 16/05/2022 14:27 Կառավարական ամառանոցում անցած գիշեր աննախադեպ «ուրախ է» եղել. Արթուր Ղազինյան 16/05/2022 14:22 ՀԱՊԿ երկրների ղեկավարները կքննարկեն ռազմական համագործակցությունը խորացնելու և բիոլոգիական անվտանգության հարցեր 16/05/2022 14:13 Ունենք տոտալ մերժված իշխանություն, բայց դեռևս չհեռացված, կհեռացվի այն ժամանակ, երբ շարժումը կլուծի մի քանի կարևոր խնդիր. Վահե Հովհաննիսյան 16/05/2022 14:05 Հայաստանում սահմանված չէ նվազագույն արագության սահմանափակում, քաղաքացիները ապօրինի են բերման ենթարկվում. Ռուբեն Մելիքյան 16/05/2022 14:00 Կալանավորումն ընտրվել է մի արարքի համար, որը նոր քրեական օրենսգրքով ապաքրեականացվել է. Ավետիք Չալաբյանի պաշտպաններ 16/05/2022 13:54 Շատ կարևոր գործ ունենք անելու, վաղն առավոտյան փակեք Երևանի բոլոր փողոցները. Իշխան Սաղաթելյան 16/05/2022 13:50 Հայաստանում սպասվում է անկայուն ջերմային ֆոն, անձրև, ամպրոպ և կարկուտ 16/05/2022 13:38 Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 91 քաղաքացի 16/05/2022 13:33 Կապիտալ ծախսերի ծրագրերի ձախողումը կխորացնի տնտեսական ճգնաժամը. Սուրեն Պարսյան 16/05/2022 13:18 Լիտվայի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան 16/05/2022 13:12 Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելությունը 16/05/2022 13:02 Անահիտ Ավանեսյանը մեկնում է Ժնև՝ մասնակցելու Առողջապահության համաշխարհային 75-րդ վեհաժողովին 16/05/2022 12:50 Վերջին մեկ շաբաթում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 17 նոր դեպք 16/05/2022 12:40 Ոստիկանությունը բացահայտ զբաղվում է քաղաքականությամբ. Արսեն Բաբայան 16/05/2022 12:35 Ավտոմեքենաներով խմբակային տեղաշարժերը խանգարում երթևեկությանը և ստեղծում անվտանգության սպառնալիք. Ոստիկանություն 16/05/2022 12:22 Ֆլայ Արնան ներկայացնում է, թե ինչպես են ներկում ընկերության առաջին ինքնաթիռը (Տեսանյութ) 16/05/2022 12:13 Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 32 քաղաքացի 16/05/2022 12:10 Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի նախագահին 16/05/2022 12:05 «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը, կուսակցության մի խումբ անդամներ բերման են ենթարկվել. Արսեն Բաբայան 16/05/2022 11:58 Wildberries-ը Հայաստանում գործարկել է տեղական բիզնեսի կողմից ուղիղ վաճառք իրականացնելու մոդելը 16/05/2022 11:54 Պետություն-մասնավոր հատված երկխոսության ակտիվացման նպատակով Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել գործարար համայնքի հետ 16/05/2022 11:48 Ռուսաստանի հետ Հայաստանի առևտուրը, ամենայն հավանականությամբ, կկրճատվի. ԿԲ փոխնախագահ 16/05/2022 11:37 Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է Եգիպտոս 16/05/2022 11:31 Ադրբեջանը միշտ հավակնություններ է ունեցել Հայաստանի տարածքների նկատմամբ. քաղաքականությունը տարիների ընթացքում չի փոխվել. Թաթոյան 16/05/2022 11:15 Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 21 քաղաքացի 16/05/2022 11:08 Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա (Տեսանյութ) 16/05/2022 11:02 Միջազգային և հայ բանախոսներն ընդգծել են՝ Ադրբեջանը հայկական մշակութային ժառանգության հանդեպ իրականացնում է համակարգային վանդալիզմ 16/05/2022 10:53 Լարսի ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 16/05/2022 10:46 Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 միլիոն 188 հազար 62 մարդ 16/05/2022 10:38 Հանուն անվտանգ Հայաստանի ու Արցախի վճռական պայքարը շարունակվում է. «Հայրենիք» (Տեսանյութ) 16/05/2022 10:33 Բերման ենթարկվելիս պահանջել զանգի հնարավորություն. սահմանադրագետի ուղերձը՝ ոստիկաններին ու ցուցարարներին 16/05/2022 10:24 Երևանի երթևեկությունը կաթվածահար է. «Yandex-ն արձանագրել է 8 միավոր ծանրության խցանում. Արսեն Բաբայան 16/05/2022 10:20 Ավտոերթի մասնակիցները բերման են ենթարկվել 16/05/2022 10:03 Որևէ քաղաքական ճնշում չի կարող շեղել ինձ երկրի ու պետականության համար մղվող պայքարից․ Չալաբյանի կոչը՝ կալանավայրից 16/05/2022 09:21 Մարզերում և Երևանում մինչև վեց ժամ լույս չի լինի 16/05/2022 08:48 «Դիմադրություն» շարժումն ավտոերթեր է իրականացնում Երևանում 15/05/2022 21:33 Որ վայրերից են վաղը մեկնարկելու ավտոերթերը 15/05/2022 21:12 Երեքշաբթի օրվանից շարժմանն ամբողջությամբ նոր թափ ենք հաղորդելու․ ձեռքբերումները, որոնք ունենք, պետք է դարձնենք անշրջելի․ Իշխան Սաղաթելյան 15/05/2022 20:16 Բոլոր մեղավորները, որոնք մեր հազարավոր տղերքին զոհեցին, հետո հայտարարեցին, որ կարող էին այդ զոհերը չլինել, պատասխան են տալու. Արթուր Վանեցյան 15/05/2022 19:55 «Բանակը պետք է լինի ոչ միայն պաշտպանողական, այլ, հարկ եղած դեպքում, նաև հարձակողական»․ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց ազգային համաձայնության կառավարության օրակարգային կետերը 15/05/2022 19:33 «Դադարեցրե՛ք սպասարկել Փաշինյանին, ֆինանսավորել «ֆեյքերի ֆաբրիկաները»․ ուշքի՛ եկեք»․ Իշխան Սաղաթելյանը կոչ ուղղեց իշխանության հենարանը հանդիսացող օլիգարխներին 15/05/2022 19:20 «Այս իշխանությունն առնետի պես կրծել է մեր անցյալը, ներկան և փորձում է կրծել մեր ապագան․ թույլ չենք տալու, որ երկիրը տանեն վերջնական կործանման»․ Արթուր Վանեցյան 15/05/2022 19:08 Ծոծրակներդ կտեսնեք, բայց պառակտված շարժում չեք տեսնի. Արթուր Վանեցյան 15/05/2022 18:55 Հաջորդ կառավարության կարևորագույն խնդիրն է լինելու ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակումը, որը պետք է ամբողջովին համապատասխանի աշխարհում տեղի ունեցող զարգացումներին․ Արտակ Զաքարյան 15/05/2022 18:49 «Խաղաղության օրակարգի անվան տակ մեր երկիրը դուրս են բերել աշխարհաքաղաքական աճուրդի, որտեղ չկա հայկական շահ»․ Արտակ Զաքարյան 15/05/2022 18:06 Նիկոլ Փաշինյանը մեկնում է Մոսկվա 14/05/2022 21:36 Երկրաշարժ Հայաստանում. Երևանում այն զգացվել է 3 բալ ուժգնությամբ 14/05/2022 20:35 «Վաղը, ժամը 18:00-ին բոլորիդ սպասում եմ Ֆրանսիայի հրապարակում»․ Արթուր Վանեցյան 14/05/2022 20:07 Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Անվերջության ժապավեն» և «Արձագանք» արձանների վերականգնման աշխատանքներին 14/05/2022 19:55 «Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է»․ ՀՀ ՊՆ հերքել է ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունը 14/05/2022 19:30 Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով աշխարհում կարող է սով սկսվել․ Գերմանիայի ԱԳՆ 14/05/2022 19:16 Հնդկաստանն արգելել է ցորենի արտահանումը երկրից

Տվյալ բաժնի վերջին նյութերը