27/01/2022 14:08
Ալեն Սիմոնյանը ստորագրել է Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը
ՀՀ ԱԺ նախագահը ստորագրել է Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը։
«Հիմք ընդունելով Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի եւ 2-րդ մասի 2-րդ կետի, ինչպես նաեւ «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի 4-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանի լիազորությունները», - նշված է հաղորդագրության մեջ։