27/01/2022 09:29
«Հրապարակ». Երբ բանակը վերացնում են, այլևս ի՞նչ տոն
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի իշխող «Քաղպայմանագիր» խմբակցությունը որոշել է հաճելին օգտակարի հետ համադրել՝ արտագնա ընդլայնված նիստ անցկացնել։ Եռօրյա հավաք են նախաձեռնել՝ հունվարի 28-30-ը։ ՔՊ-ական պատգամավորները մեկնում են Դիլիջան, որտեղ հյուրատներից մեկում քննարկելու են իրենց առաջիկա անելիքները, պահվածքը, ընդդիմադիրների հետ շփումների հրապարակային դրսևորումները և այլն։
Մեզ ասացին, որ այդ հավաքը պետք է կայանար դեռևս հունվարի կեսերին, սակայն ինչ-ինչ պատճառներով այն հետաձգվել է։ Մասնավորապես՝ Փաշինյանն էլ պետք է մասնակցեր, սակայն ինֆորմացիոն արտահոսքի պատճառով հավաքը հետաձգվել է: Ուշագրավ է, որ երեկ Փաշինյանը հայտարարեց կորոնավիրուսով վարակվելու և ինքնամեկուսանալու մասին։ Սա նշանակում է, որ առաջիկա հավաքին չի՞ մասնակցի։ «Դեռ պարզ չէ»,- ասաց ՔՊ մեր աղբյուրը։ Բայց Փաշինյանը կորոնավարակով մեկուսացած է։ «Եթե ցանկանա, դիմակով կմասնակցի»,- ասաց մեր աղբյուրը։
Այս նիստի պարագան ուշագրավ է նաև նրանով, որ իշխանությունն ընդլայնված նիստի անվան տակ կխուսափի Բանակի օրվա միջոցառումներին մասնակցելուց։ Չնայած առանձնապես մեծաքանակ միջոցառումներ նախատեսված էլ չեն. երբ բանակը վերացնում են, այլևս ի՞նչ տոն»։