27/01/2022 21:33
Անկարան ցանկանում է, որ ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի միջև երկխոսությունը շարունակվի․ Չավուշօղլու
Անկարան ցանկանում է, որպեսզի անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի առաջարկներին ՆԱՏՕ-ի տված պատասխանից հետո երկխոսությունը Ռուսաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև շարունակվի, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Ինչպես հայտնի է, ռուսական կողմը գրավոր առաջարկներ է ուղարկել ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին։ Նրանք իրենց հերթին գրավոր պատասխանել են այդ առաջարկներին։ Յուրաքանչյուրը բարձրաձայնել է այն հարցերի մասին, որոնց շուրջ հնարավոր է և անհնարին՝ համաձայնության գալ։ Մենք ցանկանում ենք, որպեսզի այդ երկխոսությունը շարունակվի։ Մեկ-երկու նամակով, մեկ-երկու հանդիպմամբ խնդիրները չեն լուծվի։ Կարևոր է բաց և թափանցիկ լինելը, մտադրությունների անկեղծությունը։ Առաջին պլան են մղվում այն քայլերը, որոնք թույլ կտան թուլացնել լարվածությունը»,- հայտարարել է Չավուշօղլուն՝ մամուլի ասուլիսի ժամանակ։