27/01/2022 15:51
«Նևրոզների կլինիկա»-ի 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները կվերապահվի Առողջապահության նախարարությանը
Կառավարությունն ընդունել է «Նևրոզների կլինիկա» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները ՀՀ առողջապահության նախարարությանը վերապահելու, ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու և գույք ամրացնելու մասին» որոշում:
Ըստ հիմնավորման՝ Նևրոզների կլինիկան ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկերում: Ընկերության 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը վերապահված է Պետական գույքի կառավարման կոմիտեին: Մահճակալային ֆոնդը կազմում է 50 մահճակալ, ընկերությունում տարեկան բուժվում են միջինը 600-650 հիվանդ։
Կոտայքի մարզում գործունեություն ծավալող ընկերության բաժնետոմսերը ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով երկու անգամ ներկայացվել են մրցույթով մասնավորեցման։ Մրցույթները չեն կայացել հայտ չլինելու պատճառով։ Ըստ այդմ նախատեսվում է Նևրոզների կլինիկայի 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել ՀՀ առողջապահության նախարարությանը։