27/01/2022 21:50
Խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա. Մաշտոցի բաժնի ոստիկանների բացահայտումը (Տեսանյութ)
Ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները ստացել էին օպերատիվ տվյալ, որն իրացրին հունվարի լույս 23-ի գիշերը: Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Դավիթաշենի 2-րդ փողոցից նրանք բաժին բերման ենթարկեցին մայրաքաղաքի Արարատյան զանգվածի բնակիչ, 29-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 7 գրամից ավելի դեղնականաչավուն զանգված:
Ըստ տղամարդու` հայտնաբերվածը մարիխուանա է։ Նշանակվել են փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր: