28/01/2022 17:47
Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է․ ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե հունվարի 27-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ՝ ապատեղեկատվություն է, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Իրականում, հունվարի 27-ին, ժամը 22։00-ի սահմաններում, սահմանի նշված հատվածում, մի քանի անկանոն կրակահերթ է արձակվել ադրբեջանական կողմից, որոնց հայկական ստորաբաժանումները չեն պատասխանել», նշված է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում։