28/01/2022 18:17
ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները կհանդիպեն Բրյուսելում
ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը նախատեսված է փետրվարի 16-17-ը՝ Բրյուսելում, հայտնում է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը։
«Հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդի նիստը՝ պաշտպանության նախարարների մակարդակով, տեղի կունենա ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում՝ փետրվարի 16-17-ը։ Հանդիպումը մասնավոր բնույթի է, այն կնախագահի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը»,- նշված է հաղորդագրությունում։